Ժամանակակից կյանքի ռիթմը,սթրեսներն ու գերհոգնածությունը խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա՝դառնալով առողջական մի շարք խնդիրների,այդ թվում նաև քնի խանգարումների պատճառ:Սա իր հերթին կարող է բավական տհաճ հետևանքներ ունենալ և իր ազդեցությունը թողնել կյանքի որակի վրա,ուստի նման խնդիրներից հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել:
Սովորաբար քնի խանգարումների դեպքում մասնագետները նշանակում են բավական ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ,որոնք կարող են նաև լուրջ կողմնակի բարդություներ առաջացնել,ուստի նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում կիրառել ժողովրդական միջոցներ,որոնք նույնքան արդյունավետ են սակայն շատ ավելի անվնաս,քանի որ բաղկացած են միայն բնական բաղադրիչներից և չեն պարունակում վնասակար նյութեր:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը:
- 1 ճաշի գդալ գայլուկի կոներիը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել կես ժամ: Պատրաստ լինելուն պես թուրմը քամել, ավելացնել մի փոքր մեղր և խմել քնելուց առաջ:
- 1:1:1 հարաբերակցությամբ խառնել առյուծագին, կատվախոտն ու ուրցը, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 30-40 րոպե: Պատրաստ լինելուն պես թուրմը քամել և խմել քնելուց առաջ:
Այս բնական միջոցներն անչափ արդյունավետ են ու շատ ավելի հասանելի,սակայն հարկ է հիշել որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:Բացի այդ,միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը,որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: