Գիտնականները կանաչ թեյի անսպասելի հատկություն են հայտնաբերել

Էպիգալոկատեխին (EGCG) բնական հակաօքսիդիչը,որը պարունակում Է կանաչ թեյը,կարող Է օգնել այն վարակների դեմ պայքարում,որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ:Ինչպես հայտնել Է Medical Xpress-ը,այս եզրակացությանն են հանգել Սուրեյի համալսարանի գիտնականները նրանց հոդվածը հրապարակված Է Journal of Medical Microbiology հանդեսում:Հետազոտողները պարզել են,որ EGCG-ն ուժեղացնում Է ազտրեոնամ հակաբիոտիկի ազդեցությունը որն օգտագործում են Pseudomonas aeruginosa մանրԷի հարուցած վարակների բուժման համար

Ազտրեոնամի եւ EGCG-ի համակցությունը եղել Է ավելի արդյունավետ քան այդ նյութերից յուրաքանչյուրն առանձին-առանձին:Գիտնականները կարծում են,որ հակաօքսիդիչն ուժեղացնում Է բջջի կողմից հակաբիոտիկի մանրԷի կլանումը:Pseudomonas aeruginosa-ն ախտահարում Է առավելապես թուլացած իմունիտետով մարդկանց,առաջացնում Է արյունահոսքի եւ շնչուղիների վարակներ ինչպես նաեւ կրկնվող այնպիսի վարակների պատճառ Է որոնք կայուն են դեղորայքային պատրաստուկների մեծ մասի նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика