Ընկույզը ընդեղենի մատչելի և հայտնի տեսակ է,բայց ոչ պակաս օգտակար է,քան մյուսները:Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության ամերիկյան վարչությունն արդեն առաջին տարին չէ որ իրականացնում է այդ արտադրանքի հետազոտությունը
Նման հետազոտություններից մեկի ընթացքում գիտնականները ընտրել են ավելորդ քաշով 40 կամավորների,բաժանել նրանց երեք խմբի նրանցից յուրաքանչյուրին առաջարկել են տարբեր տեսակի դիետաներ:Ընդ որում միայն մեկ խմբի սննդակարգում ներառված էին ընկույզներ
Գիտափորձի վերջում պարզվել է,որ միայն այս խմբում մարդկանց մոտ նկատվել է օգտակար բակտերիաների պոպուլյացիայի ավելացում,որոնք նվազեցնում են սրտի հիվանդությունների վտանգը բացի այդ,փորձարկվողների մոտ նորմայի մեջ է հայտնվել զարկերակային ճնշումը և նվազել խոլեստերինի մակարդակը Հետազոտությունները թույլ են տվել ևս մեկ զարմանալի դիտարկում անել ծխողները «ընկույզի խմբում» ինքնուրույն 1,5 անգամ նվազեցրել են ծխած ծխախոտի քանակը