Օքսֆորդի համալսարանի գիտնականներն ստեղծել են դեղամիջոց,որը բարձրացնում է գլխուղեղի ակտիվությունը։Ինչպես գրում է actualnews.org կայքը դեղամիջոցը բարելավում է մարդու մտավոր կարողությունները կոգնիտիվ գործառույթների արագացման միջոցով։Գիտնականներն առայժմ չեն բացահայտում յուրահատուկ դեղամիջոցի ստեղծման մանրամասները,սակայն հայտնի է որ այն խթանում է գլխուղեղը՝ բարձրացնելով հիստամինի մակարդակը
Բացի այդ ակտիվ նյութն ազդում է անմիջականորեն նեյրոտրանսմիտերների վրա,ինչը բարելավում է տրամաբանական մտածողությունը։Նման արդյունքի շնորհիվ մարդն առույգանում է և կարողանում է լուծել անգամ բարդ առաջադրանքները։Դեղամիջոցի շնորհիվ բարելավվում է կարճատև հիշողությունն ու իրավիճակը վերլուծելու և արագ որոշումներ կայացնելու կարողությունը։Առայժմ մտավոր կարողությունները բարելավող դեղամիջոցը դեռ չի անցել կլինիկական փորձարկումներ ուստի մարդկանց վրա փորձարկելու մասին դեռ վաղ է խոսել
Բացի այդ գիտնականները չեն բացառում նաև մի շարք կողմնակի բարդությունների,այդ թվում նաև քնի խանգարումների,մեծ քանակությամբ տեղեկության պատճառով կոգնիտիվ խանգարումների և փսիխոզի զարգացման հավանականությունը։Բացի այդ,պետք չէ հաշվի առնել,որ անգամ բարեհաջող փորձարկումների դեպքում յուրահատուկ դեղամիջոցը կհայտնվի ոչ բոլոր երկրներում քանի որ այն համարվում է դոպինգ իսկ նմանատիպ դեղամիջոցներն արգելված են ժամանակակից պետությունների մեծ մասում։Այնուամենայնիվ այն կարող է կիրառվել գլխուղեղի դեգեներատիվ հիվանդություններով հիվանդների բուժման համար