Ըմպելիքներ,որոնք կօգնեն լավացնել աղիների աշխատանքը,մաշկի,երակների վիճակը,ինչպես նաև ուղեղի աշխատանքը:Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝այս միջոցները պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչների օգտագործմամբ և վնաս չեն հասցնում օրգանիզմին
Ակտիվացրեք ուղեղի աշխատանքը.բաղադրիչներ
- 1 բաժակ հապալաս
- 1 միջին բանան
- 100-150 մլ ջուր
- 1 թեյի գդալ կտավատի ձեթ:
Բաղադրիչները հարեք բլենդերում:Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3-4 անգամ՝նախաճաշից կամ ճաշից 30 րոպե առաջ
Արագացրեք նյութափոխանակությունը.բաղադրիչներ
- բանան
- 1 ճաշի գդալ կտավատի սերմ
- 1 դեղձ
- կես տանձ
- 150 մլ ջուր:
Հարեք բլենդերում:Օգտագործեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝նախաճաշելուց 30 րոպե առաջ
Երիտասարդացրեք մաշկը.բաղադրիչներ
- 1 բաժակ հապալաս
- կես բաժակ ելակ
- կես բաժակ բալ
- ¼ գդալ ավոկադոյի և 2 թեյի գդալ կտավատի յուղ
- մի փոքր ջուր:
Հարեք բլենդերում ստացեք միասեռ զանգված:Շաբաթվա ընթացքում օգտագործեք 2-4 անգամ՝նախաճաշելուց 30 րոպե առաջ
Օրգանիզմը մաքրեք տոքսիններից.բաղադրիչներ
- կես բաժակ մանր կտրատած հազար
- 250 մլ ջուր
- 2 ճյուղ նեխուր
- 1 խնձոր
- 1 փոքր բանան
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- մի քանի ճյուղ մաղադանոս:
Հարեք այնքան մինչև ստանաք միասեռ զանգված: Խորհուրդ է տրվում օգտագործել 2-3 օր՝ամսվա ընթացքում 1-2 անգամ:Օգտագործեք նախաճաշից 30-40 րոպե առաջ
Վերահսկեք զարկերակային ճնշումը.բաղադրիչներ
- 1 բանան
- 1 նարնջի հյութ
- 1 գդալ մեղր
- 150 մլ ջուր
- 1 պտղունց վանիլին:
Հարեք բլենդերում:Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ՝օրվա առաջին կեսին:
Աղբյուր