Մեր փորձագետն է Պյատիգորսկի պետական դեղագործական ակադեմիայի դասախոս,պրոֆեսոր Վալերի Մելիք-Հուսեյնովը։Նարնջի հյութը որն օգտագործվում է սոված փորին,խթանում է ախորժակը,բարելավում է մարսողությունը,հագեցնում է ծարավը,օգտակար է փորկապության, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի,լյարդի հիվանդությունների համար, գիրության դեմ:Պեկտինային նյութերը, որոնք պարունակվում են նարնջի կորիզի մեջ, բարելավում են աղիների աշխատանքը, նպաստում փտած պրոցեսների նվազմանը, նվազեցնում վնասակար նյութերի ներծծումը:
Հյութը ունի հակասեպտիկ ազդեցություն և կարող է օգտագործվել վերքերի և խոցերի լվացման համար: Նարնջի կեղևի սպիրտային թուրմը սահմանվում է որպես հակաբորբոքային միջոց:Ջրով արգանակը,հատկապես անհաս նարնջի դեպքում կեղևի հետ միասին ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է առատ դաշտանային ցիկլի և այլ արգանդային արյունահոսությունների ժամանակ:Նարնջի հյութը հակացուցված է աղեստամոքսային տրակտի խոցային հիվանդությունների և ստամոքսային հյութի բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում:
norportal.ru