Կեսարյան հատման միջոցով ծնված կանանց մոտ շաքարախտի զարգացման հավանականությունը գրեթե 50 տոկոսով բարձր է եղել

Կեսարյան հատման միջոցով ծնված կանանց մոտ շաքարախտի զարգացման հավանականությունը գրեթե 50 տոկոսով բարձր է եղել։Կանանց մոտ,ովքեր ծնվել են կեսարյան հատման միջոցով ավելի բարձր է 2-րդ տիպի շաքարային դիաբետի վտանգը։Սա ցույց է տվել ուսումնասիրությունը: Գիտնականները վերլուծել են ավելի քան 33 հազար կանանց տվյալները,որոնք ծնվել են 1946 և 1964 թվականների միջև

Հետազոտության մասնակիցներին հետևել են մինչև 25 տարի: Ճարպակալումը ախտորոշվել է նրանց մեկ երրորդի մոտ,2-րդ տիպի շաքարային դիաբետը՝ 6 տոկոսի մոտ։Նրանց համեմատ,ովքեր ծնվել են բնական ծննդաբերության ժամանակ, կեսարյան հատման միջոցով ծնված կանայք 11 տոկոսով ավելի հաճախ են տառապում ճարպակալումից և 46 տոկոսով ավելի հաճախ շաքարախտից

Ճարպակալումը շաքարախտի ռիսկի ամենակարևոր գործոնն է,հիշեցնում են գիտնականները:Նրանք նշել են,որ եթե նույնիսկ սպասում էին կեսարյան հատման միջոցով ծնված կանանց մոտ շաքարային դիաբետի ռիսկի մեծացում տեսնել,ապա միայն ճարպակալման պատճառով։Սակայն հետազոտությունը ցույց է տվել,որ կեսարյան հատումը շաքարախտի ռիսկի ինքնուրույն գործոն է

Գիտնականները նշում են,որ իրենց տվյալները չեն խոսում այն մասին,որ կեսարյան հատումը չպետք է կատարվի։Նրանք ավելացնում են որ դիաբետի ռիսկի ավելացումը նրա ֆոնին շատ մեծ չէ Սակայն նոր տվյալները փաստարկներ են ավելացնում այն բանի օգտին որ կեսարյան հատումը չպետք է իրականացվի առանց բժշկական անհրաժեշտության,քանի որ դրա հետևանքները կարող են դրսևորվել նույնիսկ տասնամյակներ անց

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика