Քրքումն ու կոճապղպեղը վաղուց հայտնի են իրենց օգտակար հատկություններով,ուստի այս համեմունքները համադրելու դեպքում կարելի է ստանալ յուրահատուկ ըմպելիք,որը կօգնի ազատվել ամենատարբեր առողջական խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոճապղպեղով ու քրքումով թեյի պատրաստման եղանակն ու 4 պատճառ այն հաճախ ըմպելու համար
Թեյի պատրաստման եղանակըԱյս օգտակար համեմունքներով թեյը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել այնուհետև աստիճանաբար ավելացնել 2 թեյի գդալ աղացած քրքում և 1 թեյի գդալ քերիչով մանրացրած կոճապղպեղ ու լավ խառնել:Շարունակել եփել թեյը թույլ կրակի վրա ևս 10 րոպե այնուհետև վերցնել կրակից և խմել մի փոքր սառչելուց հետո: Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքը քաղցրացնել մեղրով, մեղրախոտով կամ շաքարով:Թեյի օգտակար հատկությունները
Բարելավում է մարսողությունըԿոճապղպեղը շատ օգտակար է մարսողական համակարգի համար:Այն հանգստացնում է որովայնի մկանները և օգնում է հեշտ յուրացնել մթերքը,իսկ քրքումի մեջ պարունակվող քրքումինը խթանում է լեղապարկում լեղու արտադրությունը:Բացի այդ,այս բույսերն օգնում են ազատվել նաև մարսելախանգարումից ու սրտխառնոցից
Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակըՀետազոտությունները ցույց են տվել,որ քրքումինը նպաստում է ինսուլինի արտադրմանն ու բարելավում է դրա նկատմամբ օրգանիզմի զգայունությունը,իսկ այս հատկությունները շատ կարևոր են շաքարային դիաբետով հիվանդների համար
Հակաբորբոքային ազդեցություն է ունենումՔրքումով ու կոճապղպեղով թեյը հիանալի հակաբորբոքային միջոց է Այս բույսերը հատկապես օգտակար են հոդերի ու մկանների համար ուստի նման ըմպելիքի գործածությունը կօգնի մեղմել այնպիսի բորբոքային հիվանդությունների ախտանշանները,ինչպիսին են արթրիտն ու արթրոզը
Հարուստ է մանգանովԱյս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ մանգան,իսկ այս տարրը պահպանում է ոսկրային հյուսվածքների առողջությունը պայքարում է բորբոքումների դեմ և օգնում է կարգավորել նյութափոխանակությունն ու մարսողությունը:Բացի այդ մանգանը մասնակցում է նաև խոլեստերինի և ածխաջրերի մակարդակների կարգավորման գործընթացին ու օգնում է պահպանել մաշկի ամբողջականությունը: