Մի քանի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կարող են հիանալի հավելում լինել ռադիկուլիտի հիմնական բուժմանը

Ռադիկուլիտը կամ նյարդարմատաբորբը ծայրամասային նյարդային համակարգի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է,որն ախտահարում է ողնուղեղի նյարդարմատները:Այս խանգարման դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետին և հետևել նրա բոլոր ցուցումներին,սակայն միևնույն ժամանակ կարելի է նաև կիրառել որոշ բնական դեղամիջոցներ,որոնք կօգնեն արագացնել բուժումն ու կմեղմեն ցավն ու տհաճ զգացողությունները:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ժողովրդական բաղադրատոմս,որոնք կարող են հիանալի հավելում լինել ռադիկուլիտի հիմնական բուժմանը:

  • 2 ճաշի գդալ եղինջի կանաչ տերևները մանրացնել,ավելացնել մի բաժակ ջուր,դնել թույլ կրակին և եռացնել:Եփել մոտ մեկ րոպե,այնուհետև թրմել ևս 20 րոպե,քամել և օգտագործել գոլ վիճակում կոմպրեսների կամ թրջոցների տեսքով:
  • 200 գրամ մայրու ընկույզների կեղևին ավելացնել 1 լիտր օղի դնել որևէ մութ վայրում և թրմել մեկ ամիս պարբերաբար թափահարելով տարան:Պատրաստ լինելուն պես ոգեթուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ 30 մլ:
  • Մի բուռ լորենու տերևներին ավելացնել եռացող ջուր այնուհետև անմիջապես քամել տաք տերևները փաթաթել բամբակյա կտորով ու դնել կոմպրեսը ցավոտ հատվածին՝փաթաթելով տաք շարֆով:
  • Հալվե վերայի հյութը,կարմիր չոր գինին ու մեղրը խառնել (1:2:2 հարաբերակցությամբ) և խառնուրդը մեկ շաբաթ թրմել որևէ մութ ու սառը վայրում՝պարբերաբար թափահարելով տարան: Ընդունել խառնուրդն օրական 3-5 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ:
  • 100 գրամ չորացրած կամ 200 գրամ թարմ ավելուկը մանրացնել, ավելացնել մեկ լիտր օղի և երկու շաբաթ թրմել որևէ մութ վայրում՝ պարբերաբար թափահարելով տարան: Պատրաստ լինելուն պես ոգեթուրմը քամել (քուսպը լավ քամել) և օգտագործել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ:

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են,սակայն հարկ է հիշել,որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին,քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:Բացի այդ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика