Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը,ուստի այս խնդիրների զարգացումը կանխելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։MedikForum.ru կայքը ներկայացրել է յոթ մթերք,որոնք կօգնեն ամրապնդել սրտամկանն ու կպաշտպանեն օրգանը հիվանդություններից։Նշված սննդամթերքի տեսակները խորհուրդ է տրվում օգտագործել իրենց օգտակար հատկությունների համար։Դրանցից որոշները հարուստ են մագնեզիումով, իսկ որոշներն էլ նպաստում են սրտամկանի ճիշտ աշխատանքին։Բացի այդ դրանց թվում կան այնպիսինները,որոնք հարուստ են կալիումով, օմեգա-3 ճարպաթթուներով վիտամիններով ու հակաօքսիդանտներով,ինչպես նաև տարրերով,որոնք ազդում են խոլեստերինի մակարդակի վրա։
Հունական ընկույզ Ընկույզի այս տեսակը պարունակում է ճարպեր, որոնք բարելավում են սրտամկանի վիճակը օրական ընդամենը 5-6 հատ ընկույզ ուտելը կօգնի զգալիորեն նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը,որն էլ սովորաբար հանգեցնում է սրտամկանի ինֆարկտի և սրտի կանգի։Սա ընկույզի միակ տեսակն է որը պարունակում է բավարար քանակությամբ ալֆա-լինոլենաթթու օմեգա-3 ճարպաթթու որն անփոխարինելի է օրգանիզմի համար։
Քեշյու (հնդկական ընկույզ) Քեշյուն հարուստ է В խմբի վիտամիններով,որոնք արդյունավետ կերպով նվազեցնում են սթրեսի բացասական ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա։Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում որը նույնպես նպաստում է սրտամկանի թուլացմանը։Բացի այդ այս մթերքը հարուստ է նաև չհագեցած ճարպերով,որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակն ու պաշտպանում են սրտամկանը իշեմիկ հիվանդությունից։
Տանձ Այս միրգն օժտված է միզամուղ հատկություններով և օգնում է կանխել զարկերակային գերճնշման զարգացումը։Այն հարուստ է լուծվող մանրաթելերով,որոնք կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու նվազեցնում են խոլեստերինի կլանումը։ Տանձն առանձնանում է բավական ցածր կալորիականությամբ ինչը նույնպես հավելյալ առավելություն է։
Ձիթապտղի յուղ Ձիթայուղի գործածությունը կանխում է արյան մեջ մակարդուկների զարգացումը,բարելավում է լավ խոլեստերինի մակարդակը՝նպաստելով զարկերակների առողջացմանը։ Այս մթերքն արդյունավետ կերպով նվազեցնում է աթերոսկլերոզի կրծքային հեղձուկի և սրտի նոպայի հավանականությունը։ Բացի այդ, այն կանխում է նաև փորկապությունն ու կարգավորում է երիկամների աշխատանքը։
Թուրինջ Այս ցիտրուսային միրգը հարուստ է կալիումով և պարունակում է քիչ քանակությամբ նատրիում։Այն մեղմ միզամուղ ազդեցություն է ունենում ուստի շատ օգտակար է զարկերակային գերճնշումով մարդկանց համար։Բացի այդ թուրինջ պարունակում է վիտամին С և նարինգին արյունը ջրիկացնող ֆլավոնոիդ որը բարելավում ու կարգավորում է անոթների աշխատանքը
Վարսակ Վարսակը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ ու օգտակար ճարպեր։Բացի այդ այն հարուստ է բետա-գլյուկաններով լուծվող մանրաթելերով,որոնք նվազեցնում են խոլեստերինի կլանման մակարդակը
Սոխ ու սխտոր Սոխն ու սխտորը սրտանոթային համակարգի համար ամենաառողջարար սննդամթերքի տեսակներից են։ Դրանք ջրիկացնում են արյունը կանխում են աթերոսկլերոզի զարգացումը և բարելավում են արյան շրջանառությունը կորոնար զարկերակներում։Սննդամթերքի այս տեսակները շատ օգտակար են սրտանոթային համակարգի համար սակայն առավել լավ արդյունքի հասնելու և սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է խուսափել վատ սովորություններից,իսկ հակացուցումների բացակայության դեպքում նաև շաբաթական երեք անգամ կես ժամ տևողությամբ մարմնամարզություն անել։