Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար առաջին հերթին պետք է վերանայել սննդակարգը։Դիետոլոգները խորհուրդ են տալիս ներառել նուշ,որը ոչ միայն թույլ է տալիս վերահսկել ախորժակը այլև ունի բազմաթիվ այլ օգտակար հատկություններ օրգանիզմի համար:Ամերիկացի հետազոտողները խորհուրդ են տալիս օրական 30 գրամ այս ընկույզից (3-5 հատ) օգտագործել:Այս չափը գերազանցորեն ճնշում է սովի զգացումը և օգնում է փոխարինել դատարկ կալորիաները,որոնք մենք հաճախ ստանում ենք, սնվելով ոչ այնքան առողջ սննդով:
Փորձագետներն ասում են որ մի բուռ նուշն օգնում է նվազեցնել աղի ընդունումը որը օրգանիզմում քչացնում է հեղուկը,և բարձրացնում սպիտակուցի բովանդակությունը:Բացի այդ այս ընկույզը դրական է ազդում ընդհանուր առողջության վրա:Նման եզրահանգումներ գիտնականները արել են փորձարկումից հետո,որին մասնակցել են երեխաներ ունեցող ընտանիքները։Երեք շաբաթվա ընթացքում ծնողներն ամեն օր օգտագործում էին 40 գ նուշ,իսկ երեխաները՝15 գ:
Գիտափորձի սկսվելուց առաջ մասնագետներն այդ ընտանիքներում հաշվարկել են առողջ սնվելու գործակիցը:Այս թեստը թույլ է տալիս որոշել սննդի որակը:Հետազոտության ավարտից հետո բոլոր կամավորների մոտ այդ ցուցանիշը զգալիորեն աճել է:Գիտնականները նշել են որ նուշը շատ օգտակար այլընտրանք է որը նպաստում է նիհարելուն առանց որևէ ջանքերի կիրառման:Բացի այդ դիետայում պետք է մեծ ուշադրություն դարձնել բանջարեղենին և մրգերին, որից հետո արդյունքը կլինի ավելի արդյունավետ:
norportal.ru