Պատճառներ բանանի կեղևը դեն չնետելու համար

Բանանն ամենահամեղ ու օգտակար մրգերից մեկն է,որն օժտված է բազմաթիվ առողջարար հատկություններով,սակայն քչերին է հայտնի,որ ոչ պակաս օգտակար է նաև բանանի կեղևը,որը որպես կանոն մարդիկ դեն են նետում։Bright Side կայքը ներկայացրել է բանանի կեղևի ամենաօգտակար հատկություններն ու երեք պատճառ այն դեն չնետելու համար։Մասնագետների խոսքով` բանանի կեղևն արտաքին օգտագործման դեպքում հիանալի կոսմետիկ միջոց է մաշկային տարբեր խնդիրների դեմ պայքարի համար։Բանն այն է որ այն հարուստ է C և E վիտամիններով,կալիումով,ցինկով,երկաթով,մանգանով և այլ օգտակար տարրերով որոնք նպաստում են բորբոքումների բուժմանը։

Այս մրգի կեղևն անգամ օգնում է ազատվել ատամներին ի հայտ եկած դեղնավուն բծերից որոնք սովորաբար պայմանավորված են լինում որոշ ըմպելիքների ու մթերքի,այդ թվում սուրճի,թեյի և հատապտուղների գործածությամբ։Ավելին բանանի կեղևը կարող է ատամները սպիտակեցնող շատ արդյունավետ միջոց լինել անգամ ծխախոտի գործածության դեպքում։ Նման ազդեցությունը պայմանավորված է նրանով,որ հասած բանանի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ կալիում,ուստի մինչ այն դեն նետելը կարելի է դրանով շփել ատամները։Բացի այդ,բանանի կեղևն օգնում է նաև մեղմել գլխացավերը։Պարզապես հարկավոր է կեղևը մեկ ժամ թողնել սառնարանում այնուհետև դրա մի մասը դնել ճակատին իսկ մյուս մասը` պարանոցի հետևի հատվածին։Այս պրոցեդուրան կարելի է կրկնել մի քանի անգամ,սակայն կեղևը հարկավոր է պարբերաբար որոշ ժամանակ թողնել սառնարանում։Նման դրական արդյունքը պայմանավորված է լինում ինչպես կեղևում կալիումի առկայությամբ,այնպես էլ դրա սառը ջերմաստիճանի ազդեցությամբ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика