Սննդամթերքի տեսակներ որոնք բարձրացնում են թութքի զարգացման հավանականությունը նշել է Մասնագետը***

Կան սննդամթերքի որոշ տեսակներ,որոնք մարսողության ընթացքում շատ երկար են շարժվում աղիներում իսկ երբեմն էլ կարծրանում են, ինչը նպաստում է թութքի անոթային հանգույցների առաջացմանը։Բացի այդ արդեն իսկ առկա խնդիրների դեպքում նման մթերքը կարող է էլ ավելի գրգռել հանգույցները՝ նպաստելով բորբոքումների առաջացմանը։

Բժիշկ-կոլոպրոկտոլոգ Իննա Տուլինան «Արգումենտի ի ֆակտի» («Аргументы и факты») պարբերականի հետ զրույցում նշել է սննդամթերթի այն տեսակները,որոնք նպաստում են թութքի զարգացմանը։ Մասնագետի խոսքով՝ դրանք բավական երկար են շարժվում աղիներում՝ կորցնելով խոնավությունն ու կարծրանալով ինչի հետևանքով դեֆեկացիայի ժամանակ մարդն ստիպված է լինում բավական մեծ ուժ գործադրել, ինչն էլ բարձրացնում է հեմոռոիդալ հանգույցների առաջացման հավանականությունը։

Նման խնդրի հաճախ է հանգեցնում հացաբուլկեղենով հարուստ սննդակարգը։ Բանն այն է, որ ալյուրով պատրաստված մթերքը պարունակում է շատ քիչ ջուր, ինչի հետևանքով մարսվելուց հետո կղանքը չափազանց կարծր է լինում։Բացի այդ, թութքի զարգացման հավանականությունը կարող է բարձրացնել նաև կարտոֆիլը։ Բանն այն է, որ կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ օսլա և շատ դանդաղ է մարսվում, ինչը հանգեցնում է կղանքի կարծրացման և բարձրացնում է աղիների վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը։

Մասնագետը խորհուրդ չի տալիս պարբերաբար ուտել նաև սննդամթերքի տեսակներ, որոնք հարուստ են սպիտակուցներով կամ պարունակում են մեծ քանակությամբ համեմունքներ։ Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև ալկոհոլից։ Բանն այն է, որ նշված մթերքը բարձրացնում է թութքի զարգացման հավանականությունը և կարող է հանգեցնել ներքին հեմոռոիդալ հանգույցների բորբոքման։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика