Սրտամկանի համար ամենավնասակար ըմպելիքը***

ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան համալսարանի գիտնականները պարզել են թե որն է սրտամկանի համար ամենավտանգավոր ըմպելիքը։Ինչպես գրում է neboley.com.ua պորտալը՝հղում անելով newsyou info ին գիտափորձի շրջանակներում մասնակիցները խմել են կոկտեյլներ կոֆեինով կամ վիտամինային հավելումներով,որոնք տարբեր կերպ են անդրադարձել նրանց առողջական վիճակի վրա Գիտնականները կամավորներին բաժանել են երկու խմբի,որոնցից առաջինի անդամները մեկ ժամվա ընթացքում խմել եմ մեկական լիտր կոֆեին պարունակող էներգետիկ ըմպելիք,իսկ երկրորդի մասնակիցները՝առողջության համար անվնաս վիտամինային հավելումներ պարունակող կոկտեյլներ

Մի քանի ժամ անց գիտնականները չափել են բոլոր կամավորների զարկերակային ճնշումն ու նկատել,որ էներգետիկ ըմպելիքներ ընդունած կամավորների ինքնազգացողությունը ի տարբերություն մյուս մասնակիցների,վատթարացել էր։Այդ խմբի մասնակիցների մոտ նկատվում էր զարկերակային ճնշման բարձրացում,իսկ ոմանց մոտ անգամ առիթմիա և սրտամկանի աշխատանքի խանգարումներ Փորձագետների խոսքով՝ամեն օր էներգետիկ ըմպելիքներ խմելու դեպքում բավական բարձր է վտանգավոր հետևանքների զարգացման հավանականությունը,ինչը պայմանավորված է դրանցում մեծ քանակությամբ կոֆեինի և այլ վնասակար բաղադրիչների պարունակությամբ։Արդյունքում նրանք եկել են այն եզրահանգման,որ նման ըմպելիքները կարող են համարվել սրտամկանի առողջության համար ամենից վտանգավորը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика