Այն հակացուցումներ չունի և շատ հաճելի համ ունի։Վարսակի կիսելն օգտակար է ստամոքսի լյարդի ու երիկամների համար։Այն տարրալուծում է լեղածորանում ու միզածորանում եղած քարերը,նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։Վարսակը վերականգնում է ուժերը տալիս էներգիա,օգնում պայքարել դեպրեսիայի դեմ։
Այն պատրաստելու համար պետք է վերցնել․
- 1 բաժակ վարսակի փաթիլներ
- 5 բաժակ ջուր
- 1 բաժակ կաթ
- մեղր
Դնել կրակին ու եռացնել թույլ կրակի վրա մինչև հեղուկ կիսելային վիճակի հասնելը։Ապա ավելացնել կաթը մինչև նախնական ծավալին հասնելը ու եռացնել։Երբ մի քիչ սառչի ավելացնել 4 ճաշի գդալ մեղր ըստ ճաշակի։Կերեք օրվա ընթացքում,որքան ուզում եք։Վարսակի կիսելն օրգանիզմը մաքրում է վնասակար նյութերից,որոնք տարիներով կուտակվել են սխալ սնվելու հետևանքով։Կիսելի մշտական օգտագործումը բարձրացնում է դիմադրողականությունը,առույգություն է հաղորդում էներգիա,նպաստում է երկար ու առողջ կյանքին։Բացի դրանից,վարսակի փաթիլներից պատրաստված կիսելը՝
- օժտված է կենարար հատկությամբ
- բարելավում է օրգանիզմում փոխանակության պրոցեսները
- նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
- օժտված է լեղամուղ հատկություններով
- կարգավորում է ճարպային փոխանակությունը
- բարերար ազդեցություն է գործում ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա
- նվազեցնում է ցավերը՝ ստամոքսի տարատեսակ հիվանդությունների դեպքում
- աթերոսկլերոզի կանխարգելման դեմ միջոց է
- անցկացնում է մաշկի չորության ու թեփոտվածության զգացողությունը
- կանխում է այտուցների առաջացումըամրապնդում է իմունիտետը
- բարելավում է տեսողությունը: