Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված դեպքերից ունենք 269 ծանր դեպք,51՝ծայրահեղ ծանր,15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին» այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Նախարարն ասաց որ դիմակների կարգապահ և արդյունավետ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա,որով պարետատունը չափում է վարակի տարածման տեմպը
Դա վերարտադրողականության թիվն է,որը որակյալ դիմակներ կրելու դեպքում կարող է իջնել 1-ից,ինչը թույլ կտա մարել վարակը:Այսինքն եթե մենք հավաքական ջանքերով,մեր կողմից կանոնները ճիշտ սահմանելով և մեր քաղաքացիների կողմից այդ կանոնները ճիշտ սահմանելով առաջ գնանք,ապա մենք կունենանք բոլոր շանսերը որ վարակը պահենք կառավարելի ինչպես նաև մարման վիճակում ասաց Արսեն Թորոսյանը