Ըստ Արևելյան հորոսկոպի կանայք որոնք կարող են փոխել տղամարդկանց ճակատագրերը****

Արևելյան հորոսկոպի համաձայան կանայք որոնք կարող են տղամարդկանց ճակատագրեր փոխել ծնվում են մի քանի հովանավոր կենդանիների նշանների տակ։Նրանք բացարձակ տարբեր են նման չեն միմյանց և նրանցից յուրաքանչյուրն ազդեցության իր մեթոդներն ու գաղտնիքներն ունի։

Շուն Նա ընտրում է իր տղամարդուն ոչ թե ինչ-որ արժանիքների համար,նա չի փնտրում լավագույնին,գլխավոր Շան համար հուզական կապն է։Նա նպատակասլաց է և չի սիրում ի ցույց դնել իր ջանքերը։Ավելի շուտ նա ամեն բան կանի որ տղամարդը մտածի,թե ամեն բան հենց իր ջանքերի շնորհիվ է տեղի ունեցել։Հավատարմությունը,հոգատարությունն առաջին տեղում են նրանց հարաբերություններում։Շան հետ տղամարդն իրեն լավ է զգում նա ուզում է աշխատել,վաստակել և ոչ մի դեպքում հուսախաբ չանել։

Կապիկ Խորամանկ և հաշվենկատ Կապիկի համար տղամարդու հոգեբանությունը պարզ և հասկանալի բան է։Նա հեշտությամբ խաղում է տղամարդու թուլությունների վրա և երբեք չի պարտվում։Կապիկի համար գոյություն չունի անհնարին բառը Նրա հետ կարելի է մի ամբողջ կյանք ապրել և այդպես էլ չիմանալ նրա մտքերն ու մտադրությունները։Իսկ նա ինքն աննկատ փոխում է տղամարդու աշխարհը,և մի որոշ ժամանակ անց տղամարդը սկսում է խոսել նրա բառերով և կառուցում է կյանքը նրա ցանկություններին և քմահաճույքներին ենթարկվելով։Կապիկը ոգեշնչման անսպառ աղբյուր է։Նրա հետ շփումը նոր գաղափարների և արարքների է դրդում։

Օձ Օձի ամեն մի շարժման մեջ զգացմունքայնություն ու նրբագեղություն է։Օձին չի բավարարում սովորական կյանքը նա շքեղություն է ուզում և նրա պահանջներն իր հնարավորություններից առաջ են ընկնում։Հենց այդ պատճառով նրան այնպիսի տղամարդ է պետք որը կյանքի կկոչի նրա երազանքներն ու քմահաճույքները։Փոխարենը տղամարդը հնարավորություն կունենա ոգեշնչվել նրա գեղեցկությամբ,գրավչությամբ և հմուտ շողոքորթությամբ։Օձին հուսախաբ չանելու համար տղամարդը շատ բանի է պատրաստ որպեսզի ապացուցի որ արժանի է լինել նրա կողքին։ Փոխարենը օձը հոգատարություն և խնամք կնվիրի,նվիրված և նուրբ կսիրի նրան և աննկատ կփոխի իր տղամարդու սովորություններն ու հայացքները,նրա ճակատագիրը։

Առնետ Նա սադրիչ է,դերասանուհի և հմուտ ռեժիսոր,որը առաջին հանդիպման ժամանակ կլինի նուրբ և ենթարկվող հեշտությամբ կենթարկվի տղամարդու քմահաճույքներին։Թվում է,թե աշխարհում չկա մեկ ուրիշ կին որն այդպես կհասկանա իրեն ինչպես նուրբ Առնետն է։Եվ երբ սերը հասնում է իր գագաթնակետին այդ ժամանակ նուրբ գեղեցկուհին ցույց է տալիս իր ատամները։Նա տեսարաններ ու հիստերիաներ չի սարքում նա միայն հուսահատ շարժում է գլուխը,ցույց տալով թե որքան դժբախտ է։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика