Իմաստուն առակ կենդանակերպի Առյուծ նշանի մասին Հպարտ եղջերու

Մի երիտասարդ եղջերու մեծ ու գեղեցիկ եղջյուր ուներ որով նա շատ հպարտ էր։Ոչ ոք չի ունեցել նման շքեղ եղջյուրներ:Նրա մոտ արածում էին վայրի այծեր,որոնք այնքան փոքր ու ծուռ եղջյուրներ ունեին որ նա ծիծաղում էր նրանց վրա։Իսկ երբ նրան հանդիպում էին վայրի վարազներ որոնք ընդհանրապես եղջյուրներ չունեին,բայց ունեին միայն ժանիքներ,նա քամահրանքով թեքվում էր և հեռու գնում նրանցից։Չէ որ նա հպարտանալու բան ուներ։Ամեն ինչ իր կյանքում կլիներ հրաշալի,եթե չլինեին նրա ոտքերը Նրան թվում էր, որ դրանք շատ տգեղ են,բարակ ու կորեր։Նա այդ մասին ոչ մեկին չէր ասում,բայց շատ էր տառապում այդ առիթով:

Եվ ահա մի օր անտառում հրդեհ է բռնկվում։Բոլոր վայրի գազաններները վախով շտապում էին փախչել:Եվ այս պահին եղնիկը գնահատում էր իր ամուր ոտքերի բոլոր արժանիքները։Նրանք տանում էին իրեն ավելի արագ քան քամին է:Նա առաջ էր անցել բոլոր վայրի խոզերից և անտիլոպներից և անշուշտ,կփրկվեր կրակից,եթե չլինեին ճյուղավոր երկար եղջյուրները:Նրանք խրվեցին հաստ թփերի մեջ: Նրա կողքով անցան բոլոր վայրի գազանները։ Կրակը մոտենում էր։Եվ այս պահին եղջերուն առաջին անգամ հասկացավ թե որքան լավն են իր ոտքերը և ինչքան անպետք է իր եղջյուրը՝իր հպարտության առարկան:

norportal.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика