Երբ ինչ-որ մեկը կոտրում է ձեր սիրտը դա կարող է դառնալ կյանքի ամենացավոտ փորձությունը։Վեճերը,դժգոհությունները կշտամբանքներն ու թյուրիմացությունը հարաբերությունների խզման անխուսափելի նախանշաններ են։Շատ ցավալի է գիտակցել,որ դուք կրկին սխալվել եք՝սիրտն այդ մարդուն վստահելով։Իսկ գուցե ամեն ինչ ձեր մեջ է։Աստղերը գիտեն,թե ինչու չեք կարողանում ամուր հարաբերություններ կառուցել և ինչ անել դրա հետ Եվ այսպես ի՞նչն է խանգարում ձեր Կենդանակերպի նշանին ամուր հարաբերություններ կառուցել:
Խոյ — Ձեր տրամադրության տատանումները կարող են հունից հանել նույնիսկ առավել հավասարակշռված մարդուն: Դուք ազնիվ եք և շիտակ, երբեմն նույնիսկ շատ: Ձեր ոգևորությունը և ցանկությունը ամեն ինչ պահել հսկողության տակ կարող է օգտակար լինել աշխատանքում, բայց հարաբերություններում դուք պետք է երբեմն-երբեմն թուլություն ցուցաբերեք: Փորձեք լինել ավելի մեղմ և զիջող:
Ցուլ — Հարաբերությունների սկզբում դուք ժողովրդավար եք և ուրախ։ Ձեզ հետ զուգընկերը զգում է հեշտ և անկաշկանդ: Այդ պատճառով կարելի է հասկանալ նրա զարմանքը, երբ մի գեղեցիկ պահի դուք դառնաք չափազանց խանդոտ և ձգտեք լիարժեք զուգընկեր ունենալ։ Դուք երկրորդ կեսին բերում եք սպիտակ տաքության, անընդհատ պահանջում եք ուշադրություն և կենտրոնացում մանրուքների վրա:
Երկվորյակներ — Դուք այնքան անհետևողական եք, որ ձեր զուգընկերոջ համբերությունը մի պահ կարող է պարզապես պայթել։ Հաճախ ձեր զուգընկերն է Ձեզ թողնում, նախքան դուք պատրաստվում եք դա անել: Լավ է, որ դուք կարող եք համոզել ինքներդ ձեզ, որ Ձեզ պետք չեն այդ հարաբերությունները:
Խեցգետին — Դուք ցանկանում եք, որ ձեր զուգընկերը մշտապես ձեզ ասի, որ դուք լավագույնն եք, որ նա ձեզանից բացի ոչ ոքի կարիքը չունի: Դա շատ հոգնեցուցիչ է։ Բացի այդ, ձեր պասիվությունն ու հակվածությունը իրենց մեջ ոչ մի լավ բանի չեն հանգեցնում հարաբերություններում:
Առյուծ — Դուք շատ ինքնաբավ և ամբարտավան եք։ Քանի դեռ ձեր զուգընկերը չի տիրում ձեզ, դուք պատրաստ եք ներել նրան ցանկացած թերություն:Դուք մեծահոգի եք հիմնականում այն պատճառով,որ դա մեծարում է ձեզ ձեր սեփական աչքերում Փորձեք գոնե երբեմն մտածել ոչ միայն ձեր, այլև ձեր զուգընկերոջ կարիքների մասին:
Կույս — Դուք բարդ բաների բավականին սիրահար եք և շատ մանրամասն եք ամեն ինչ անալիզի ենթաչկում: Եթե ձեր զուգընկերը բավականաչափ լավը չէ ձեզ համար, պարզապես բաժանվեք, հակառակ դեպքում դադարեք քննադատել նրան:
Կշեռք — Դուք անընդհատ բողոքում եք կյանքից այնպես որ ձեր զուգընկերը շատ արագ կորցնում է հետաքրքրությունը ձեր հանդեպ: Նվնվոցը դեռ ոչ մեկին գրավիչ չի դարձրել։ Եթե դուք շարունակեք նկատել բաների միայն վատ կողմը, ձեր զուգընկերը արագ կգտնի մեկին, ով կգնահատի նրան և կուրախանա մանրուքներով:
Կարիճ — Դուք չափազանց շատ գաղտնիքներ եք թաքցնում ձեր երկրորդ կեսից: Ինչ ամուր հարաբերությունների մասին կարող է խոսք լինել, եթե ձեր միջև վստահություն չկա։ Փորձեք բացահայտ ցույց տալ ձեր զգացմունքները, մի վախեցեք թույլ երևալ: Սովորեք վստահել այն մարդուն, ում հետ պլանավորում եք ձեր ապագան։
Աղեղնավոր — Դուք շատ անկախ եք լուրջ հարաբերությունների համար։Դուք մշտապես սպասում եք նորություններ և արկածներ, սրա պատծառով, դուք կարող եք շատ վնասել ձեր զուգընկերոջը անուշադրությամբ: Հետևեք, թե ինչ եք ասում և ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երկրորդ կեսին:
Այծեղջյուր — Դուք սիրում եք տան հարմարավետությունն ու կայունությունը: Բայց դուք չափազանց պահանջկոտ եք ձեր զուգընկերոջ հանդեպ։ Ոչ ոք կատարյալ չէ,ուստի դադարեցրեք ձեր զուգընկերոջը անհանգստացնել մանրուքներով և սովորեք ցույց տալ ձեր զգացմունքները։ Ձեր սառնությունը վանում է մարդկանց:
Ջրհոս – «Պարտվելու վախը պարտության հիմնական պատճառն է»։ Լսե՞լ եք:Սա ձեր մասին է: Անկեղծացեք մարդու առաջ, հայտնեք ձեր իսկական զգացմունքներն ու մտքերը:Գուցե ձեր զուգընկերը չի կիսում ձեր տեսակետները, բայց դա ավելի լավ է, քան չհասկանալը: Բացեք ձեր սիրտը:
Ձուկ — Դուք երբեք լիովին գոհ չեք կյանքից։ Դուք մշտապես փնտրում եք լավագույնը:Այսպիսով դուք մերժում եք մարդկանց,ովքեր պատրաստ են դառնալ ձեր կյանքի մի մասը:Դադարեցրեք փախչել իրականությունից և երազել անհնարինը Ընդունեք իրականությունը այնպիսին,ինչպիսին կա և գնահատեք այն, ինչ ունեք։Հավատացեք ինձ, քիչ մարդկանց առաջին սերն է ավարտվում երջանիկ ամուսնությամբ:Ընդունեք այն փաստը,որ նախքան դուք կհանդիպեք իսկական արքայազնին դուք պետք է համբուրեք մի քանի գորտերի:Ցանկացած հարաբերություն փորձ է, ուստի փորձեք դաս քաղել դրանցից:
norportal.ru