Խոյ Խոյերն անհանգստանում են իրենց և զուգընկերոջ համար։ Նրանց գրաֆիկը լարված է, հագեցած երեկույթներով, նոր մարդկանց հետ հանդիպումներով, այդ պատճառով էլ նա պարզապես ժամանակ չունի խանդելու համար։ Նա գիտի, որ կյանքը մշտական կատարելագործում և շփում է ենթադրում։ Նա նաև գիտի, որ որևէ մեկի հետ շփվելը, հանդիպելը չի նշանակում ավելին, քան կա։ Խոյերը կարծում են, որ խանդը վկայում է զուգընկերոջ նկատմամբ վստահության բացակայության մասին։
Աղեղնավոր Աղեղնավորներն ապրում են տվյալ օրով։ Այն պահից, երբ նա արթնանում է նա ցանկանում է վայելել իրեն՝ մինչև աչքերը նորից փակելը։Խանդը նշանակում է ինքդ քեզ իջեցնել պատվանդանից, ինչն Աղեղնավորը չի ցանկանում։ Աղեղնավորները հոգով ազատ են, և ընդհանրապես կարելի է հրաշք համարել, որ նա համաձայնում է լուրջ հարաբերությունների։ Նրա սրտում խանդի համար տեղ չկա։
Այծեղջյուր Այծեղջյուրն անկախ մարդ է։ Քանի որ նա սիրում է բոլորին վերաբերվել ընկերոջ նման,մինչև նրանք կվերածվեն այլ մարդու,նա խանդելու կարիք չի տեսնում։ Եթե նա չի խանդում այն ամենին, ինչ անում են ընկերները, ինչո՞ւ պետք է այլ կերպ վարվի զուգընկերոջ հետ։ Այծեղջյուրին նաև դուր չի գալիս կասկածի տակ դնել մյուսների զգացմունքները։ Դա անարդար է և անհարգալից ընտրյալի նկատմամբ։ Այծեղջյուրը խանդոտ չէ, քանի որ դրանում տրամաբանություն և իմաստ չի տեսնում։