Կենդանակերպի 6 համառ նշան,ովքեր չեն կարողանում հանձնվել

Ցուլ: Բոլորին է հայտնի,որ Ցուլերը կամակոր են:Պետք չէ զարմանալ որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հանձնվում:Նրանք առհասարակ չեն դիտարկում պայքարից հրաժարվելու տարբերակը:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները որոշում են առաջ շարժվել,ինչ էլ տեղի ունենա:Նրանք համառորեն ձգտում են իրականություն դարձնել իրենց նպատակները՝երբեմն նույնիսկ անցնելով մարդկանց վրայով ինչն այնքան էլ չի մտահոգում նրանց:Ցուլերը հասնում են վերջնագծին նույնիսկ,երբ մյուսները վաղուց արդեն հանձնվում են:

Առյուծ: Առյուծները չափազանց նպատակասլաց են չեն ողջունում պարտությունը:Հոգնելու դեպքում ընդմիջում են,փնտրում հաջողության հասնելու այլ ճանապարհներ:Նրանք այլ տեսանկյունից են դիտարկում խնդիրը,կրկնակի էներգիայով սկսում աշխատել:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավատես են,առողջ մտածողություն ունեն,զգում են պահը երբ հարկավոր է ինչ-որ բան ձեռնարկել կամ որոշ ժամանակ դադար վերցնել:

Կույս: Կույսերը չեն հանձնվում շարունակում են հետազոտական աշխատանքը,փնտրում բոլոր հարցերի պատասխանները:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են շնորհակալ լինել իրենց տրված հնարավորությունների համար և դժվարություններից բողոքելու փոխարեն կամակորությամբ շարունակում են իրենց գիծը:Անհրաժեշտության դեպքում կարողանում են այլ ճանապարհ գտնել կամ նոր լուծում մտածել:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են,իսկ դժվարությունները նրանց երբեք չեն ստիպում կանգ առնել: Կույսերը կգտնեն և՛խնդրի լուծման գործիքները և մոտիվացիա,որոնք հարկավոր են խոչընդոտները հաղթահարելու համար:

Կարիճ: Կարիճներն առանձնանում են ստեղծագործական մտածողությամբ անհաջողությունը դիտարկում են որպես վեր տանող աստիճան և հնարավորություն իմանալու այն,ինչ չգիտեն:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շրջահայաց են,նկատում են նույնիսկ ամենափոքր դետալները,կլանում տեղեկատվությունը: Անում են հնարավոր ամեն բան՝իրենց ուզածին հասնելու համար:Կարիճները տարված են այն ամենով,ինչի ցանկանում են հասնել,բայց խելամտորեն են գործում:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ծրագրում են,սովորում և երբ որևէ բան չի ստացվում չեն ընկճվում,պատրաստվում են հետագա գործողություններին:

Այծեղջյուր: Նպատակասլացությունն Այծեղջյուրների գլխավոր հատկությունն է:Երբ նպատակը չափազանց մեծ և անիրական է թվում կամ Այծեղջյուրը զգում է որ չի կարող մոտենալ դրան,խնդիրը մասնատում է մի քանի էտապների և համառորեն քայլում նպատակների իրականացման ճանապարհով:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անասելի համբերատար են հասկանում են որ շատ բաներ ժամանակ են պահանջում:Դա է պատճառը որ Այծեղջյուրները շատ չեն անհանգստանում,երբ ինչ-որ բան միանգամից չի ստացվում:Նրանք պարզապես շարունակում են շարժվել երբեմն առաջ,երբեմն՝ հետ:Շարժման ուղղությունը կարևոր չէ եթե նրանք շարունակում են գործողություններ ձեռնարկել:

Ջրհոս: Հանձնվելու փոխարեն Ջրհոսներն իրենց հարց են տալիս ինչու են նորից անում:Եթե ծանրակշիռ պատճառ կա,Ջրհոսների հավատն իրենց ուժերին ավելի է ուժեղանում: Եթե ոչ,կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դադար են վերցնում և փորձում հասկանալ՝արդյոք դա այդքան կարևոր է իրենց համար,թե՞իրենց շեղում է կյանքում ավելի կարևոր բանից:Երբեմն չհանձնվելը նշանակում է՝գնալ այլ ճանապարհով՝այլ նպատակի հասնելու համար:Ոչ ոք ինքն իր հետ 100 տոկոսով ազնիվ չէ,և երբեմն հարկավոր է կասկածի տակ դնել սեփական ձգտումներն ու մոտիվացիան:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика