Տիբեթյան հորոսկոպը Այս հորոսկոպը ձեզ կպատմի թե ինչպիսին կլինի ձեր ապագան****

Տիբեթյան հորոսկոպը աստղագիտության և գուշակության հրաշալի միքս է:Այս հորոսկոպը ձեզ կպատմի թե ում հետ պետք է շփվեք,ովքեր են ձեր լավագույն ընկերները և ինչպիսին կլինի ձեր ապագա կյանք

Վառ օդային օձ Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000 Այս տարեթվերին ծնված մարդիկ շատ հակասական են ու անկայուն:Նրանք մի վայրկյանում բարի հրեշտակից կարող են դառնալ չարագործ:Նրանք ապրում են ոչ թե իրական կյանքով այլ անվերջ երազային աշխարհում են:Նման մարդիկ գրեթե չեն հանդիպում դժվարությունների,քանի որ ուղղակի թեթև են նայում կյանքին:Նման մարդկանց խնդիրները լուծում են ուրիշ մարդիկ:Այս տարիներին ծնված մարդիկ շատ զգայուն են և կարող են վիրավորվել անգամ մանրուքներից:Այս նշանի հաջողակ թվերն են՝ 3,15,27: Իսկ ամենահաջող ամիսը փետրվարն է:

Կոբրա Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001 Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են,փիլիսոփաներ և մանկավարժներ:Նրանք բոլորին կարող են դնել ճիշտ ուղու վրա:Այս մարդիկ շատ են սիրում տալ իմաստուն խորհուրդներ:Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ,միշտ փորձում են օգնել շրջապատին և այդ պատճառով հաճախ մոռանում են իրենք իրենց մասին:Հաջողակ են սիրային հարաբերություններում:Այս տարիներին ծնվածների հաջողակ թվերն են 1,13,25, իսկ հաջողակ ամիսը՝հունիսը:

Կրակի պահապան Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002 Կրակի պահապաններն օջախի պահապաններ են նրանք բերում են լույս և ուրախություն: Ըստ տիբեթյան հորոսկոպի՝այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան:Այն թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ:Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում սակայն նրանք հաճախ են իրենց միայնակ զգում:Այս տիպի մարդիկ պարկեշտ են և ազնիվ:Մի փոքր մեծամիտ են և փակ:Նրանց չէր խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ:Հաջողակ թվերն են ՝ 4, 16, 28, իսկ հաջողակ ամիսը՝հունվարը:

Մաքուր ջրի աղբյուր Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003 Մաքուր ջրի աղբյուրն առատաձեռնության,բարության և դրական էներգիայի աղբյուր է:Այս նշանի տակ ծնված մարդկանց համար անծանոթ են դաժանությունը անարդարությունը և փոքրոգությունը:Նրանք բերում են լավ լուրեր և դրական էներգիա գնահատում են ընկերական հարաբերությունները իսկ դավաճանությունն անթույլատրելի են համարում:Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ լսել սեփական ինտուիցիային,որը կօգնի կյանքի ճանապարհ ընտրելիս:Հաջողակ թվերն են՝ 5, 17, 29:Հաջողակ ամիսը՝ հունվար:

Նեֆրիտյան սյուն Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004 Այս տարիներին ծնված մարդիկ չեն սիրում ամբոխը և մասսայական միջոցառումները: Տանել չեն կարողանում հարկադրանքը և երբ ներխուժում են իրենց անձնական տարածք:Գերադասում են լռությունը և մենությունը:Կյանքում ակտիվ են,ունեն փայլուն միտք,անընդհատ որոնում են ճշմարտությունը սրա պատճառով էլ հաճախակի հոգնեցնում են շրջապատին:Հասարակության մեջ նրանք սառը և իշխող ազնվականի տպավորություն են թողնում:Տիբեթյան հորոսկոպն այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել նաև ուրիշներին:Այս նշանի տակ ծնված մարդկանց համար հաջողակ թվերն են՝6,18,30,իսկ հաջողակ շրջանը նոյեմբերը:

Երկաթյա կոչնազանգ Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005 Այս տարիներին ծնված մարդիկ ասես ասպետներ լինեն հավատարիմ են պատվարժան և առատաձեռն Նրանք շատ ինքնաքննադատ են և զգայուն։Այս մարդիկ անխուսափելի են համարում կյանքի յուրաքանչյուր շրջադարձ:Այս նշանի տակ ծնված մարդիկ խուսափում են իրենց վատ որակները ցույց տալուց իրենց սահմանափակում են,որպեսզի չգայթակղվեն։Գերադասում են ապրել հանուն ինչ-որ մեկի:Հաջողակ թվերն են՝ 7, 19, 31, իսկ հաջողակ ամիսը՝սեպտեմբերը:

Լճային կրիա Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006 Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենք են կառավարում իրենց ճակատագիրը՝ստեղծելով բարենպաստ պայմաններ մտածածն իրագործելու համար։Լճային կրիաները շատ նուրբ և հավատարիմ են,նրանց խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Չնայած այս ամենին՝նրանք չպետք է մոռանան,որ իրենց շրջապատող մարդիկ ոչ բոլորն են քնքուշ և ոչ խորամանկ։Լճային կրիաների հաջողակ թվերն են՝ 8, 20, 30:Իսկ գործունեություն ծավալելու լավագույն ժամանակաշրջանը ապրիլը:

Կաշվե թևնոց Ծննդյան թվերը՝1947,1959, 1971, 1983, 1995, 2007 Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկան նրանց հետաքրքրում է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ Միայնակ մնալու վախի պատճառով այս նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։ Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում ագրեսիան և կոնֆլիկտները։Չնայած իրենց ամբողջ անկախությանը նրանք մնում են էմոցիոնալ ձևով կապված մտերիմների հետ։Հաջողակ թվերն են՝9, 21, 23:Գործունեության համար լավագույն ամիսը մարտն է:

Սև Ցուլ Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008 Սև ցուլը գործում է շիտակ,երբեք չի քայլում զարտուղի ճանապարհներով,գերադասում է միանգամից ամեն ինչ պարզել,որպեսզի խուսափի հետագա տհաճ իրավիճակներից։Այս նշանի տակ ծնված մարդիկ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ ինչով էլ գրավում են շրջապատին։Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր լինել թշնամիների նկատմամբ՝ չարժե երբեք թերագնահատել։Երբեմն Սև ցլերը շատ վտանգավոր են։Հաջողակ թվերն են 10, 22, 29:Իսկ ամենից հաջող շրջանը հուլիսը:

Նորալուսին Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009 Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազկոտ,նուրբ և զգայուն մարդիկ,սակայն նրանք կարող են աշխատանքում լինել շատ ակտիվ,սիրո մեջ կրքոտ։Նորալուսինը չափազանց փոփոխական է,խանդոտ և անհաստատ. սա բազում հոգսեր է պատճառում։ Նորալուսնի նշանի տակ ծնված մարդկանց կարելի է խորհուրդ տալ ղեկավարել սեփական էմոցիաները և տրամադրության անկումները։Այդ ժամանակ նրանց հետ շփվելը կլինի ավելի հաճելի և հեշտ։Բոլոր հաջողակ թվերը կենտ են՝11,23,31:Հաջողակ շրջանն օգոստոսն է:

Շոգ արև Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 յս նշանի մարդիկ լի են էներգիայով և լավատեսությամբ։Նրանք հավատարիմ ընկեր և օգնական են,նրանց կարելի է վստահել յուրաքանչյուր իրավիճակում։Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել ազատությունը։Յուրաքանչյուր բարդ իրավիճակներ լուծում են ապշեցուցիչ արագությամբ և զարմանալի կերպով՝ի շահ իրենց։Տարեցտարի այս նշանի մարդիկ դառնում են ավելի հանգիստ,քիչ անխոհեմ և կենսուրախ։ Այս մարդկանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ եթե ուզում եք չկորցնել կյանքի համը՝աշխատեք պահել Ձեր մեջ այդ չարաճճի կրակը։Հաջողակ թվերն են՝ 12, 24, 26:Ամենից հաջող շրջանը՝ հոկտեմբերը:

Վանական Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011 Այս նշանի տակ ծնվածներն ամբողջական կայացած մարդիկ են։Հնարավոր չէ նրանց շեղել իրենց ընտրած ուղուց Այս ամենի հետ մեկտեղ նրանք կենսուրախ և շփվող են,ունեն վառ երևակայություն, շատ են սիրում բանավիճել և վիճել։Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը անմիջականությունը շփման մեջ թեթևությունը։Սիրային գործերում այս մարդիկ հավատարիմ են,անմիջական և հաստատուն, ունակ չեն ստորության և դավաճանության։Կոնֆլիկտներից խուսափելու համար վանականները պետք է հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ,հաշվի առնեն, որ ոչ բոլորն են ունակ այդքան իմաստուն մոտենալ կյանքին։Այս տարիներին ծնված մարդկանց համար հաջողակ են 11, 23, 28 թվերը, իսկ ամենալավ շրջանը՝ դեկտեմբերը:

Աղբյոhttps://blog.168.am/blog/17650.htmlւր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика