Պարզ թեստ որը կօգնի բացահայտել ձեր բնավորության առանձնահատկությունները:Ընտրեք պատկերը որն ավելի շատ է ձեզ դուր գալիս
1․Միշտ ցանկանում եք որևէ բան ստեղծել:Հասկացել եք,որ հարուստ երևակայություն ունեք մեծ երազանքներ ու նպատակներ:Չեք հանգստանա քանի դեռ չեք հասել նպատակներին Նպատակներին հասնելը ձեզ մեծ երջանկություն է պարգևում:Հնարամիտ եք,ուշադիր:Գիտեք՝ինչը կարող է կարևոր լինել ձեզ համար ապագայում և քայլերը համապատասխանեցնում եք դրանց:Սիրային և ընկերական հարաբերություններում փոփոխություններ չեք սիրում երկար տարիներ շարունակում եք մնալ սիրելիի կողքին:
2.10-ից 3-ն ընտրում են հենց այս պատկերը:Ուժեղ եք,բայց նաև զգացմունքային:Սովորաբար որոշում կայացնելուց առաջ փորձում եք հասկանալ ինչ է հուշում սիրտը Ազնիվ առատաձեռն ու բարի մարդ եք սպասում եք հանդիպումների հենց այդպիսի մարդկանց հետ:Նման հանդիպումները երջանկացնում են թե ձեզ թե մյուսներին։Ողջունում եք փոփոխությունները ձեր կյանքում,բայց միայն այն դեպքում երբ դրանք ձեզ օգուտ են բերում:Հաճախ եք մտածում որ երջանիկ լինելու համար հարկավոր է ջանքեր գործադրել:Ունեք սովորություններ որոնք տարիներ շարունակ չեք փոխում՝ընկերություն եք անում նույն մարդկանց հետ,ճաշում նույն ռեստորաններում,նախընտրում եք նույն ուտելիքը:
3․Այս պատկերն ընտրում է մարդկանց մոտ 15 տոկոսը:Հաճախ ինտելեկտուալ կարողությունները զարգացնելու կարիք եք զգում:Միշտ միջինից բարձր ինտելեկտուալ կարողություններ եք ունեցել,ձգտում եք նվազագույնը նույն մակարդակի վրա լինել:Ձեզ դուր է գալիս հետաքրքիր հոդվածներ,մեծանուն հեղինակների ստեղծագործողություններ կարդալ տրամաբանական խնդիրներ լուծել:Սուր միտք ունեք իսկ ինտուիցիան օգնում է խնդիրներ լուծելիս:Թեև շատ ընկերներ ունեք,աշխատելիս սիրում եք ամեն բան միայնակ անել Կարծում եք,որ արդյունքներն անհամեմատ լավն են երբ ձեզ ոչ ոք չի խանգարում:Երբեմն խանդում եք մարդկանց հաջողություններին և նույնիսկ զայրանում,երբ որևէ մեկն ինչ-որ բան ձեզնից լավ է անում Սակայն որոշ ժամանակ մտածելուց հետո հասկանում եք որ հարկավոր է ավելի շատ աշխատել նույն մակարդակին հասնելու համար:Կարողանում եք գրագետ բանավիճել:
4․Այս պատկերն ընտրում է մարդկանց 35 տոկոսը:Ձեզ համար կարևոր են հանգստությունն ու համբերությունը:Ձգտում եք ամեն ինչ հանգիստ ընդունել,գնահատել յուրաքանչյուր որոշում որպեսզի կարողանաք առավելագույն օգուտ ստանալ:Հետաքրքրասեր եք ցանկանում եք իմանալ ամեն բան,որ կատարվում է ձեր շուրջ:Սիրում եք ուրախանալ ընկերների հետ ժամանակ անցկացնել սիրելիի կողքին: Լի եք էներգիայով: