Առողջապահության նախարարությունը՝ կորոնավիրուսից մահացության դեպքերի մասին

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք,որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43:Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ,այդ թվում`սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում),սրտի ռիթմի խանգարումներ (13%),զարկերակային հիպերտենզիա (60%) շաքարային դիաբետ (38%),մետաբոլիկ համախտանիշ քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից և ինսուլտից հետո թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն,շագանակագեղձի քաղցկեղ,սակավարյունություն և այլն: Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Դեպքերի գերակշիռ մասում անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը սուր շնչառական անբավարարությունը իսկ որպես հիվանդություն կամ ախտաբանական վիճակ,որը հանգեցրել է վերը նշվածին,հիմնականում եղել է երկկողմանի թոքաբորբը Հարկ է նշել,որ պացիենտներից 5-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ,5-ի մոտ`ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, 2-ի մոտ`նախասրտերի շողացում իսկ 5 պացիենտ ունեցել է քրոնիկական երիկամային անբավարարություն (տերմինալ շրջան),որոնք իրենց հերթին հանդիսացել են անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակի առաջացման պատճառ:Ունեցել ենք մահվան մեկ դեպք (69-ամյա տղամարդ),երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն։Կից գրաֆիկական պատկերում մահվան դեպքերն արտացոլված են` ըստ սեռի և տարիքային խմբի:

 

 
Պատվիրեք Ձեր մեքենան Аренда Авто в Ереване կայքում և ստացեք լավագույն առաջարկները համացանցում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика