Արամ Աբրահամյանի դիպուկ գրառումը ներկայիս կառավարության և Նիկոլ Փաշինյանի մասին

Լրագրող Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել,որտեղ մասնավորապես ասվում է.Հայ ժողովուրդը սիրում է այսօրվա՝հեղափոխության իշխանությանը ու մասնավորապես բնականաբար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Եվ այդ սերն ամենեւին էլ պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշների հետ,միջազգային վարկանիշների եւ ժապավեն կտրելու հետ:Հայ Ժողովուրդը սիրում է Նիկոլ Փաշինյանին քանզի նա կարողացավ հեղափոխություն կատարել Անշուշտ, կան այնպիսի հանգամանքներ,որոնք կարող են տվյալ սերը սասանել

1. Այսօրվա իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ (որն ի դեպ ես բոլորովին կիսում եմ)

2.Հայոց լեզվի՝ բուհերի ժամանակ դասավանդման խնդիրը

3.Ամուլսարը աշխատեցնելու խնդիրը

4.Բանակից տաս միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը

5.Բժշկական պարտադիր ապահովագրության համար կատարված նախագիծը որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի»

Այդպիսի կրքեր:Սակայն եթե նույնիսկ այս բոլոր խնդիրները լուծվեն ոչ ժողովրդային ճանապարհով,դա կարող է միայն սասանել,սակայն ոչ վերացնել իշխանության նկատմամբ գոյացած այդ սերը:Հայ Ժողովրդի համար,մեծ հաշվով, կա ընդամենը մեկ չափանիշ՝«գող է գող չէ»:Ըստ այդմ անցյալ իշխանությունները և բոլոր այդ իշխանուլթյան ներկայացուցիչները գող են,ներկաները գող չեն:Ներկաները ազատեցին նախորդների ճանկերից հայ ժողովրդին։Պետք է գնահատել դա։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика