Արտակարգ դեպք արտակարգ պայմաններում Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի պարզվել է կանչը սովորական չէ

Արտակարգ դեպք արտակարգ պայմաններում:05.05.2020 լուսադեմին,Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով),սակայն տեղ հասնելուն պես հասկացան,որ կանչը սովորական չէ ,այլ արտակարգ:Այս մասին գրված է «Մասիս բժշկական կենտրոնի» ֆեյսբուքյան էջում։«Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծնունդը բարդ էր,առաջադրությունը` տոտիկային,ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը Դավիթը Գալստյան,ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:Ծնվել է հրաշք աղջնակ,բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:Հիվանդանոցում թե՛մոր թե պտղի վիճակը գնահատվել է բավարար:Այս ամենը խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ և արժանի լինելու համար:Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչման Կեցցե´ք…»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

 

 

 
Համեղ ուտեսներ կարող եք գտնել հղումով https://vkuhkne.ru/

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика