ԲՀԿ հայտարարությունը Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը:Նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի քաղաքական մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը:Խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի և ցանկացած հարց հատկապես օրենսդիր մարմնում,պետք է լուծվի ոչ թե ուժով,այլ քաղաքակիրթ երկխոսության,հարկ եղած դեպքում նաև առողջ քննադատության ճանապարհով:«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում:

Նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն:Հատկապես հիմա,երբ երկրում համաճարակային իրավիճակ է արտակարգ դրություն,տնտեսական ճգնաժամ և առանց այն էլ եղած բազմաթիվ խնդիրներին ավելացել են նորերը յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի միավորել ջանքերը՝առկա մարտահրավերներին դիմակայելու,տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու ուղղությամբ:Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար:Մեզանից յուրաքանչյուրը իր մեջ բացառելով նմանօրինակ դեպքերը,այլևս պետք է լծվի մեկ գործի աշխատել հանուն հայրենիքի բարգավաճման և զարգացման հանուն ժողովրդի բարեկեցության:«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։

Աղբյուր՝analitik.am

 

 Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика