Եթե հակառակորդը պատերազմ սադրի կրկին հաղթելու ենք ով ինչ ուզում է ասի, Արցախի սահմանները ժողովուրդը գծել է 1994 թվականին Մովսես Հակոբյան

Եթե հակառակորդը պատերազմ սադրի,վստահ եմ,հաղթելու ենք:Այս մասին Tert.am ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը,որ ռազմական գործողությունների վտանգն առավել քան մեծ է:«Եթե հակառակորդը պատերազմ սադրի վստահ եմ,հաղթելու ենք Մի վայրկյան չեմ կասկածում,որ հաղթելու ենք բանակն իր առջև դրված խնդիրը կլուծի:Ռազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել,ինչի վկայությունը մայիսյան եռատոնն է:Մեր ժողովրդին վերջին հարյուրամյակի ամենամեծ ձեռքբերումը ազատ անկախ Արցախն է՝իր տարածքով բանակը»,-ասաց նա:

Գեներալ գնդապետի խոսքով բանակը շարունակվում է համալրվել անհրաժեշտ միջոցներով:Ըստ նրա՝2016 թվականին այսօրվա սերունդն ապացուցեց որ իրենք 90-ականներին հաղթանակ կերտածների զավականերն են Անդրադռանալով դիտարկմանն առ այն,որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարություն արեց որից հաջորդեցին մտահոգություններ և հարցին՝արդյոք ինքը ևս կիսում է դրանք Մովսես Հակոբյանն ասաց.

«Մեր ժողովուրդը 1994 թվականին հայտարությունն արել է,գծել իր սահմանները,որևէ մեկի կարծիքը մեզ հետաքրքիր չէ»,-ասաց նա:Անդրադառնալով դիտարկմանը,որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և առանցքային դերակատարություն ունի հակամարտության կարգավորման գործընթացում,Մովսես Հակոբյանն ասաց.«Ով է ուզում է լինի, որոշողը մեր ժողովուրդն է իսկ ժողովուրդն իր խոսքն ասել»,-նկատեց նա

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика