Ընկած թռչուն տեսնելու դեպքում հայտնել պատկան մարմիններին ըստ մասնագետների թռչունների այդ վիճակը կորոնավիրուսից չէ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել քաղաքացիներին հորդորելով բնից ընկած թռչուն տեսնելու դեպքում լուսանկարել,հայտնել նաեւ վայրը,ժամանակը եւ այլ տվյալներ՝զերծ մնալով թռչնին տուն տանելուց։Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որեւէ արտառոց իրավիճակ, նոր վիրուս կամ հիվանդություն առկա չէ, բնական գործընթացներ են, որոնց միջամտում են մասնագետները։ Հայտարարությունն էլ հրապարակվել է գործընկեր հասարակական կազմակերպության «BirdsLine»-ի հետ համագործակցության արդյունքում, որը թռչունների հետ կապված խնդիրներով է զբաղվում։

Տվյալ ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց թռչունների վիրավորվելու պատճառները։Դրանք մի շարք են, սակայն հաճախ կրկնվողները 2-ն են՝ թռիչքի ժամանակ էլեկտրական լարերի հետ բախումը եւ որսագողությունը, երբ կրակոցի հետեւանքով վիրավորված թռչուններն ընկնում են։Ինչպես նշեց մասնագետը, նման դեպքերում մարդիկ պետք է տեղեկացնեն բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, որովհետեւ երբ տարբեր պատճառներով բնությունից ինչ-որ թռչուն է վերցվում, հետագայում տեղափոխվում վերականգման, անհրաժեշտ է, որ այդ ամենն արձանագրվի։ Եթե առկա է որսագողություն, անհրաժեշտ կլինի այն հետաքննել։

Ըստ նրա իրենց հասարակական կազմակերպության կարեւոր գործառույթներից մեկն էլ թռչնի վերականգման հսկողությունն ապահովելն է իսկ դրա ամենաարդյունավետ միջոցը ֆեյսբուքյան հարթակն օգտագործելով՝նկարները,ահազանգերը ստանալն է։«Մարդիկ տեղադրում են ինֆորմացիա, մենք կարողանում ենք բացի հսկողությունից նաեւ գործունեություն իրականացնել,պայմանավորվել, թե որտեղ է այդ թռչունը բուժվելու, վերականգնվելու, ինչ միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի որոշում կայացվի նորից բնություն բաց թողնելու մասին»,- իր խոսքում նշեց Աղաբաբյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաեւ հասկանալ՝ թռչունը որտեղ, երբ եւ ինչ ձեւով է բաց թողնվելու։

Մեր հարցին ի պատասխան՝նա ընդգծեց որ հայտարարության մեջ նշված զգուշացումը՝տուն չտանելու վերաբերյալ,գրված էառաջնահերթ գրանցելու եւ հետագա աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար․ «Եթե մարդը նկարի այդ թռչնին ու տեղադրի մեր խմբում կամ որեւէ այլ ձեւով տեղեկացնի, մենք իրենց կհուշենք, թե հետագայում ինչ պետք է անել»։Աղաբաբյանի խոսքով՝ նման հայտարություններ պարբերաբար են արվում, սակայն պետք է նշել, որ այս շրջանում թռչունների ներգաղթ է կատարվում, հազարավորները հարավից անցնում են Հայաստանի տարածքով։ Նրանց մի մասը մնում է այստեղ, մյուս մասն ավելի հյուսիս է գնում։ Այս շրջանում փաստացի էլեկտրական լարերի հետ բախումն ավելի հաճախ է լինում։

Միայն նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներից մոտ 80 նման ահազանգ են ստացել։Թիվը կոնկրետ չէ,քանի որ անցած տարի հստակ վիճակագրություն չեն անցկացրել։Ահազանգերի զգալի մասը հիմնականում վերաբերում էր ծիծեռնակներին,ճնճղուկներին նրանց բնից ընկած ձագերին։Եղել են զանգեր նաեւ քարարծիվների,արագիլների եւ այլ թռչունների վերաբերյալ։Նրանց համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո բաց են թողել բնություն։Աղաբաբյանն իր խոսքում հավելեց, որ ընկած թռչուններ տեսնելու դեպքում անհանգստանալ պետք չէ, քանի որ նման դեպք չկա, որ նրանք եւս վարակվեն COVID-19-ով,ավելին՝նա հիշեցրեց,որ այն ժամանակ երբ աշխարհի տարբեր երկրներում տարածվել էր թռչնագրիպը մեր երկրում ոչ մի այդպիսի դեպք չգրանցվեց,թեեւ հետազոտություններ կատարվեցին։Ընկած թռչնին տեսնելու դեպքում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին դիմելուց բացի, կարելի է տեղեկացնել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ ոստիկանությանը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика