Երկրում արտակարգ դրության ժամկետը եւս մեկ ամսով երկարաձգելն ու միաժամանակ տնտեսական գործունեության որոշ ոլորտներում սահմանափակումները թուլացնելը,ինչպես եւ սպասվում էր հակասական գնահատականների է արժանացել։Կարծիքները երբեմն տրամագծորեն հակադիր են՝մինչեւ երբ տանը նստենք,բա մեր հացն ով ա ապահովելու»ից սկսած՝մինչեւ չհասկացանք սահմանափակումները խստացնելու փոխարեն մեղմացնում եք, որ վարակը սաղին կոտորի՞»։Ուշադրություն դարձրեք երկու պնդումների մեջ էլ ճշմարտության հատիկ կա։ Մի կողմից՝որքան էլ իշխանությունները ջանան աջակցության տարբեր ծրագրերով հասցեական աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով բոլոր խմբերին,միեւնույն է կգտնվեն մարդիկ ովքեր տարբեր պատճառներով դուրս կմնան այդ ծրագրերից եւ պարտադիր ինքնամեկուսացման պայմաններում իսկապես օրվա հացի խնդիր կունենան։
Մյուս կողմից որքան էլ խստորեն պահպանվեն սանիտարահիգիենիկ նորմերը,միեւնույն է աշխատող ձեռնարկությունների թվի աճը վարակի տարածման ռիսկերն ավելացնում է։Բայց եկեք ընդունենք, որ կառավարության ռազմավարությունը ճիշտ է ընտրված.պետք է մեծ զգուշավորությամբ կամաց-կամաց աշխատեցնել տնտեսությունն ու միաժամանակ փորձել հասցեական օգնություն ցուցաբերել բոլոր խոցելի խավերին։Իհարկե այնպես չէ որ իշխանությունները հասցնում են ամեն ինչ եւ որեւէ հարց դուրս չի մնում նրանց ուշադրությունից։Որպես օրինակ բերենք առաջին հայացքից անկարեւոր թվացող մի հարց։
Տասնյակ հազարավոր երեւանցիներ ամառանոցներ ունեն,բայց գարնանային այս օրերին չեն կարող գնալ ու մշակել իրենց այգիները Իսկ այդ այգիներում,իմիջիայլոց ամենահամեստ հաշվարկներով տարեկան 10 15 հազար տոննա միրգ է արտադրվում։Ընդ որում շաբաթ-կիրակի օրերին ամառանոց գնացողների՝կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հաստատ տասնապատիկ ավելի փոքր է քան,ասենք,օրական մեկ ժամ Երեւանի որեւէ այգում զբոսնելու ժամանակ։Բացի այդ էլ ավելի քան մեկ ամիս տանը փակված տասնյակ հազարավոր մարդկանց դա լիցքաթափվելու եւ հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու հնարավորություն կտա իսկ մենք այդպիսի խնդիրների ամենայն հավանականությամբ կբախվենք։Կարելի է ուրիշ օրինակներ էլ բերել ցույց տալու համար որ իշխանությունների ձեռնարկած քայլերը ոչ միշտ են իդեալական, բայց սա այլ հարց է։
Ի վերջո այս մի քանի ամիսները ցույց տվեցին, որ աշխարհի ոչ մի երկրի կառավարություն չկարողացավ այս իրավիճակներում անթերի աշխատել։Ոչ մի կառավարություն՝առանց բացառության։Խնդիրն այն է,թե ով ինչ չափորոշիչներով է գնահատում իշխանությունների գործունեությունը։Հասկանալի է երբ քաղաքական գործիչները խոսում են աջակցության տարբեր ծրագրերից դուրս մնացած,բայց սոցիալապես խոցելի մարդկանց մասին, բայց անհասկանալի է,երբ դեմքի լրջագույն արտահայտությամբ հարցն այնպես են ներկայացնում,թե Հայաստանի միակ խոցելի մարդը Ռոբերտ Քոչարյանն է, որովհետեւ 66 տարեկան է։
Հասկանալի է,երբ մտահոգվում են երկրի վիճակով ու անխուսափելի տնտեսական անկումով նաեւ իշխանություններին խորհուրդներ տալով,թե ինչ քայլեր պետք է անել,բայց անհասկանալի է երբ արդեն այսօրվանից հայտարարում են,թե առաջիկա ամիսներին իշխանությունները սկսելու են խաբել ժողովրդին ու իրենց տնտեսական ձախողումների մեղքը բարդել կորոնավիրուսի վրա (կարելի է կարծել,թե կորոնավիրուսն ամբողջ աշխարհի տնտեսության վրա դրականորեն է ազդելու Հայաստանի վրա բացասաբար)։
Մի խոսքով հնարավոր չէ առողջ բանականության սահմաններում հասկանալ նրանց,ովքեր այս ժամանակահատվածն օգտագործում են իշխանությունների դեմ ամենաստոր մեթոդներով պայքարելու համար։Հավատացեք՝դժվար պահերին թիկունքից հասցված հարվածները որեւէ արդարացում չունեն ու երբեւէ չեն ներվելու։Եթե անգամ իրավական հետեւանքներ չունենան։