Իմ քայլը խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սիրելի՛«Իմ քայլ ական ընկերներ,էս քար լռությունն ինչպես հասկանանք։Ինչու ոչ մեկդ չեք խոսում,ինչից եք քաշվում։Էն արժեքները որոնց ամբողջ կյանքում դավանել եք ու որոնք բացարձակ եք համարել,ինչու եք զոհում հանուն ձեր ներկայիս կարգավիճակի ու թայֆայականության(կներեք որ էս բառն եմ օգտագործում բայց սա արդեն թիմային համերաշխություն անվանել չի կարելի)
Բա չիմանանք ձեր վերաբերմունքը կատարվածի վերաբերյալ։Բա չտեսնենք,որ անվերապահ առանց սադրանք-մադրանքներին հղում անելու առանց ինչոր օրենքի ընդունմամբ ռոբասերժական սպասավորների ակտիվացումը բացատրելու ուղղակի դատապարտում եք բռնությունը դատապարտում եք ձեր գործընկերոջ վարքը։Չկա-չկա՝գոնե «գալըչկի» համար,պատմության համար,ձեզ ընտրած ձեզ հետ հույսեր կապող քաղաքացիների առաջ պարզերես լինելու համար,ապագայում նմանատիպ երևույթներին խիստ գնահատական տալու իրավունքը պահպանելու համար խիղճը մաքուր պահելու համար
Ի վերջո ինչքան էլ քաղաքական թիմի անդամ եք,բայց անդեմ զանգված չեք չէ,յուրաքանչյուրդ անհատ եք ձեր անձնական մանդատի ու պատասխանատվության կրողն եք։Բա էլ ինչով պետք է հետհեղափոխական ԱԺ-ն տարբերվի հանրապետական ժամանակաշրջանի ատելի ԱԺ-ից էս հարցը ձեզ տալիս եք։Ինչի համար քաղաքացին պետք է վստահ լինի որ անկեղծ եք եղել,երբ տարիներ շարունակ խանդավառ կերպով հանդես եք եկել ատելության խոսքի ու բռնության մշակույթի դեմ,քարոզել եք նոր ու քաղաքակիրթ քաղաքական մշակույթ։
Պատկերացնում եք՝լռելը ձեզ ու մեզ,մեր երկրին ուր է հասցնելու սրանից մեկ երկու երեք տարի հետո Խոսեք ընկերներ։Հաճախ խոսեք որովհետև էն վնասը,որը մտածում եք կհասցնեք քաղաքական թիմին,եթե խոսեք անհամեմատելի փոքր է այն վնասից որ կհասցնեք երկրին ու հանրությանը եթե շարունակեք լռել։Հ.Գ.Ի դեպ եթե նկատեցիք ես այս կոչը կարողանում եմ անել,քանի որ ժամանակին վաստակել եմ դրա իրավունքը Դուք էլ ձերը վաստակեք պետք կգա»: