Կորոնավիրուսի 2րդ ալիքի հետ գործ ունենք կխստացվեն վարչական լծակները կիրականացվեն ռեյդեր Նիկոլ Փաշինյան Տեսանյութ

Պարետատան նիստից հետո ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը,պարետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ առողջապահության նախարարա Արսեն Թորոսյանը հանդես եկան ճեպազրույցով:Ներկայացրեցին կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:Նիկոլ Փաշինյանն ասաց ցավոք երկրում հաստատված է ծանր վիճակ Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք:«Մի քանի օր շարունակ քննարկում էինք,թե ինչքանով են պարետատան կանոնոները համապատասխանում իրավիճակին և ինչքանով են ունիվերսալ:Եզրակացությունը հետևյալն է դրանք համարժեք են իրավիճակին բովանդակային առումով էֆեկտիվ են,մնում է կաոնների պահպանումը:Խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ:Հիմնական պահանջը երեքն է

  • ձեռքերի պարբերաբար ախտահանումը
  • դիմակի կրումն ամենուր, հնարավորության սահմաններում
  • սոցիալական հեռավորության պահպանումը

Վստահ ենք որ դրանց պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ թե կբարելավի,այլ կձգտի զրոյի»,-ասաց վարչապետը:Նիկոլ Փաշինյանը հայտարարեց չեն զլանա վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել պարետատան կողմից սահմանված կանոներն ու միջոցառումները կիրառելի դարձնելու համար:«Կխստացվեն վարչական լծակները կիրականացվեն ռեյդեր ՀՀ տարբեր տարածքներում,սկսած իրավանաբանական անձանցից մինչև տնտեսվարողներ խստացված հսկողություններ կլինեն ավտոճանապարհներին կուսումնասիրվի,կրում են ուղևորները դիմակ,թե ոչ:Կլինեն վարչական խիստ տույժեր»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը

Պարետ Տիգրան Ավինյանն ասաց պարետատան նիստում քննարկել են և չեն բացառում կրկին կարանտինային ռեժիմի անցնելու հավանականությունը:Հնարավոր է լինեն որոշակի սահմանափակումներ Չի լինի տնտեսական սահմանափակում սակայն:«Անցել ենք ապակենտրոն պայքարի մոդելին:Այսինքն յուրաքանչյուրն իր ավանդը պետք է դնի դրանում:Կլինեն որոշակի սահմանափակումներ,որոշ բանկավայրերի նման,օրինակ ինչպես արվեց Սևանում Արենիում:Ամեն ջանք սակայն ներդնելու ենք,որպեսզի համապետական մասշտաբով կարանտինի չանցնենք»-ասաց Ավինյանը

Պարետատան նիստում նաև քննարկվել է թեստավորման քաղաքականության հետ կապված որոշակի փոփոխությունների հավանականությունը:Չի բացառվում այդ գործում կներգրավվեն մասնավոր թեստավորող լաբորատորիաներ:Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիորւսային առկա վիճակագրություն:Արձանագրված 289 նոր դեպք կորոնավիրուսային հիվանդություն է հաստատված 7402 մարդու մոտ:Գրանցվել է մահվան 4 նոր դեպք ընդհանուր մահերի թիվը հասել է 91-ի:Ներկա պահին 269 ծանր,51 ծայրահեղ ծանր պացիենտ կա:15 մարդու միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք:Ըստ Թորոսյանի դիմակների կարգապահ կրելն ուղիղ ազդում է վարակի տարածման տեմպի վրա:Որակյալ դիմակ կրելու դեպքում կարող է հիվանդացության թիվը նվազել

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика