Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 921.գրանցվել է 28 նոր դեպք կա 1 նոր մահ

Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք:Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է 921:ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են,որ վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում,երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով

Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն:Նախարարության սկզբունքը մնում է նույնը՝լինել բաց և թափանցիկ ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը:Ապրիլի 9-ի դրությամբ կա նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ,այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика