Պարոն աննախադեպ թե դուխ ունես հանրաքվեն մի չեղարկի Շարմազանով

Պրն աննախադեպ թե «դուխ» ունես հանրաքվեն մի չեղարկի։Նիկոլ Փաշինյանը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով խոսում է իր դուխից եւ համաժողովրդական սատարումից:Այսօր սակայն «դուխով» վարչապետը դուխով հետքայլ է անում՝չեղարկելով հանրաքվեն ՍԴ-ի հարցը գցելով Ազգային ժողովի գրպանը

Ժողովրդի գլխին էլ «լոլո» են կարդում,թե հանրաքվեի չեղարկումը կորոնավիրուսով է պայմանավորված:Պրն. աննախադեպ իսկ ուր մնացին կորոնավիրուսն ում շունն է պինցետով հատ-հատ քաշելու ու տնական օղիով ախտահանելու մասին հոխորտանքներդ Չնայած մենք հիշում ենք բայց դու ասացիր մոռացել ես:Հանրաքվեի մասին էլ մոռացար, որովհետեւ կախարդական փայտիկդ» անհայտ կորած է եւ 2 տարի առաջ քեզ վստահած հպարտ քաղաքացուն տրված խոստումներդ հօդս են ցնդել

Մնացել է միայն աննախադեպ մուննաթ-շոուն ուղղված հպարտ քաղաքացուն:Փաշինյանը շատ լավ գիտի որ քաղաքացին «պատմության աղբարկղը» կշպրտի իր հանրաքվեն էլ,«այո»-ն էլ:Պրն.աննախադեպ դու տանուլ ես տվել եւ ունես մեկ ճանապարհ՝հրաժարական

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика