Սահմանափակվում է լրատվականների վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության վարչության տարածած հայտարարության`«Մայիսի 26-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով որին այս անգամ կմասնակցեն նաև փոխվարչապետ պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Բրիֆինգը նվիրված է լինելու բացառապես կորոնավիրուսի համավարակին վերջինիս կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին առողջապահական համակարգի վերազինմանը և այս թեմայով այլ հարցերի

Բրիֆինգն անցկացվելու է առցանց:Յուրաքանչյուրի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի:Վարչապետի լրատվական ծառայությունը յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով,որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում

Փաստացի սահմանափակվում է վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխաններ ստանալու լրատվականների իրավունքը։Հայտարարության մեջ մանրամասնված չէ`ինչպես են ընտրվելու լրատվականները որոնց հարցերին պատախանելու է վարչապետը

Նման դրսևորումների արդյունքում կարևոր և հիմնական հարցեր հնարավոր է բաց թողնվեն:«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևելու է պարբերաբար կազմակերպվող բրիֆինգի ընթացքին և կոչ է անում լրատվականներին իրենց իրավունքների խախտում նկատելու դեպքում կապ հաստատել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика