37 մլրդ դրամ է անհետացել ներդրումային վիճակագրությունից և մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում Միքայել Մելքումյան

Անընդհատ ասել, թե գյուղատնտեսության այս վիճակը պայմանավորված է վիճակագրության փոփոխությամբ, այնքան էլ պատեհ չէ։ Բայց որ գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ-ում ընդամենը 859 մլրդ դրամ է կազմում քանի որ ամենաշատ զբաղված ոլորտն է,այդ դեպքում դա շատ քիչ է։Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ըստ նրա, տարբեր զարգացած երկրներում գյուղատնտեսության ոլորտում զբաղված է բնակչության 1.5-2 տոկոսը, իսկ Հայաստանում 380-400 հազար մարդ աշխատում է այդ ոլորտում։

«Եթե նախորդ տարիներին գոնե այն եղել է ամսական 550-600 դոլար, որը խայտառակ ցածր թիվ է եղել նախկինում, հիմա դա էլ ավելի է իջել՝հասնելով 350-400 դոլարի։ Հիմա կա՞ն օբյեկտիվ պատճառներ, միգուցե կան, բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ։ Որևէ մեկը չի վիճարկում,որ այս իրականությունը և հետհեղափոխական այս աշխարհը, որտեղ կան հստակ բացթողումներ և սխալներ, տարբերվում է նախորդ աշխարհից,որտեղ արդեն կատարվել են այդ սխալները։ Բայց սխալը մնում է սխալ»,-ասաց պատգամավորը։Նա շեշտեց, որ վարչապետն ասում է թե 2 մլրդ 300 մլն դոլար օտարերկրյա ներդրումներ կան, սակայն մեր պետական պաշտոնական վիճակագրական տվյալներում այլ թվեր են ներկայացված։

«Ուղղակի ներդրումները մեզանում չեն աճել և կազմել են 254.5 մլն դոլար։2018 թվականին այդ թիվը կազմել է 254.1 մլն դոլար։Իսկ պորտֆելային ներդրումները կազմել են 100 մլն դոլար Եթե նախորդ տարի ապրիլի 5-ին նայեինք, վիճակագրական պետական կոմիտեն 2018 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումների համար՝ 111 մլրդ դրամ է հրապարակել,և եթե հիմա նայեք ապա կտեսնեք որ այդ 111 մլրդն իջել և 74.9 մլրդ դրամ է դարձել։Ըստ կոմիտեի, խնդիրն այն է, որ դրսի բաժնետերերը հաշվետվությունը տալուց հետո էդ գումարները հետ են կանչել։Ո՞նց հասկանանք՝ ամբողջ տարին սպասում են, այդ ներդրումը մնում է այստեղ, հենց հաշվետվությունը հրապարակվում է, իրենց ներդրումը տանո՞ւմ են։ Սա լրջագույն խնդիր է 37 մլրդ դրամ է անհետացել ներդրումային վիճակագրությունից և մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում»,- ընդգծեց Մելքումյանը։Պատգամավորն արձանագրեց, որ ներդրողների հետ կատարվող աշխատանքը ՀՀ-ում, մեղմ ասած, անբավարար է։

Լավագույն բաղադրատոմսերը, այդ թվում печенье на кефире կգտնեք մեր գործընկերների կայքում

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика