Դիետիկ բայց անհավանական համեղ ուտեստ ձկնային մսագնդիկներ սերուցքային սոուսով

Բաղադրիչներ

  • Ձկան ֆարշ – 250 գ
  • Սոխ – 1 հատ
  • Պաքսիմատ – 3-4 ճ/գ
  • Սերուցք – 300 մլ
  • Քերած պանիր – 50-100 գ
  • Բրոկոլի՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Աղացած սպիտակ պղպեղ՝ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը Ձկան ֆարշի մեջ աղալ կամ շատ մանր կտրատել մեկ հատ սոխ:Ավելացնել աղացած պաքսիմատ,աղ և պղպեղ ըստ ճաշակի:Ձևավորել մսագնդիկներ:Բրոկոլին կտրատել:Մսագնդիկները շարել ջեռոցի տապակի մեջ և ուղարկել 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 5 րոպե:Պատրաստել սոուսը.թասի մեջ լցնել սերուցքը, ավելացնել քերած պանիրը,աղ և պղպեղը՝ըստ ճաշակի:Ջեռոցից հանել տապակը,մսագնդիկների հետ շարել բրոկոլին:Մսագնդիկների վրա լցնել սոուսը և տապակը նորից ուղարկել 180-190 աստիճան ջեռոցը ևս 20 րոպե:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика