Բաղադրիչներ
- Բրինձ – 6 ճ/գ
- Հավի բդիկ – 1 հատ
- Գազար – 1 հատ
- Սոխ – 1 գլուխ
- Աղ
- Բուսայուղ
- Հավի համեմունք
Պատրաստման եղանակը Հավի բդիկը կտորների վերածել,մարինացնել հավի համեմունքով և տապակել:Գազարը խոշոր քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել և ավելացնել հավի մսին:Շոգեխաշել, մինչև միսը եփվի:Վերցնել երեք կճուճ լցնել հավի միսը և ավելացնել 2 ճ/գ բրինձ: Ջուր ավելացնել, որպեսզի ջուրը բրնձից 1.5-2 սմ բարձր լինի: Համեմել աղով,փակել կափարիչը և 30 րոպե դնել նախապես տաքացրած ջեռոցում: