Փքուն բիսկվիթ պատրաստելու գաղտնիքը և բաղադրատոմսը

Այժմ մենք ձեզ կպատմենք փքուն բիսկվիտ պատրաստելու գաղտնիքը որն ինձ սովորեցրել է իմ տատիկը:Այս հիանալի բիսկվիտի բաղադրատոմսը շատ հարմար է տորթ պատրաստելու,ինչպես նաև ուղղակի առանց կրեմի մատուցելու համար:Այլևս դուք չեք մտածի որ կարող է հաջող չստացվել տորթի բիսկվիտը:Բարձրությունն ու փափկությունը երաշխավորված է ճիշտ պատրաստելու դեպքում:

Բաղադրիչներ

  • Ալյուր — 150 գր
  • Հավկիթ— 4 հատ
  • Շաքարավազ — 150 գր
  • Փխրեցուցիչ — 1 թ/գ

Փքուն բիսկվիտի պատրաստման գաղտնիքը Պատրաստում ենք քայլ առ քայլ

Հավկիթները կոտրեք խորը ամանի մեջ,ավելացրեք շաքարավազը և դրեք գոլորշու վրա:Անընդհատ խառնեք,մինչև շաքարավազը կհալչի:Հարիչով լավ հարեք:Այստեղ մենք կբացահայտենք ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք:Այնքան պետք է հարեք,որ մատով վրայով անցնելիս հետքը մնա:Ալյուրը պետք է մաղել:Ավելացնում ենք այն հարած ձվի վրա և զգուշությամբ խառնում՝վերևից ներքև Ավելացրեք փխրեցուցիչը և խմորը լցրեք ամանի մեջ,որտեղ պետք է եփեք:Ամանը պետք է յուղով պատել:Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան:Ստուգելու համար՝եփել է արդյոք թե ոչ հակավոր է ձեռքով թեթև սեղմել,եթե սեղմված տեղը հետ գա,ուրեմն եփել է:Պատրաստման այս եղանակով բիսկվիտը ստացվում է փքուն և համեղ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика