Ահա թե ինչու փողոցում աղբ հավաքող կնոջ առաջ ծնկի իջավ գեղեցկության մրցույթի հաղթող աղջիկը

Խանիտա Ֆազենգը հաղթել է Uncensored News Thailand հրատարակության կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթում:Աղբ հավաքող կնոջ ոտքերի առաջ խոնարհված լուսանկարները մեծ տարածում գտան աշխարհով մեկ:Մրցույթի ժամանակ հաղթանակ տանելուց հետո աղջիկը անմիջապես վերադարձավ իր հայրենի քաղաք և տեսախցիկների առաջ խոնարհվեց մոր ոտքերի առաջ:Նրա մայրը աշխատում է որպես աղբ հավաքող իսկ աղջիկը նման կերպով շնորհակալություն էր հայտնում իր ծնողից իրեն մեծացնելու և դաստիարակելու համար:

Առաջին անգամ նկարները տեղադրվեցին Feel 96.5 Rayong կայքում:Մարդիկ հիացական մեկնաբանություններ էին գրում աղջկա պահվածքի մասին,քանի որ ծնկի իջնելը Թայլանդում հարգանքի գերագույն դրսևորումն է: Աղջիկը մեկնաբանել էր իր պահվածքը ասելով որ հպարտանում է այն աշխատանքով,որ իր մայրիկն է անում քանի որ արդար և մաքուր ճանապարհով է վաստակում օրվա հացը իսկ ինքը սոված չի մեծացել և մոր շնորհիվ կարողացել է ավարտել դպրոցը:

Նրա մայրը բաժանվել էր հորից, երբ ինքը փոքր երեխա էր եղել իսկ դպրոցը ավարտելուց հետո,գումար չունենալու պատճառով,չէր կարողացել համալսարան ընդունվել:Ընկերները նրան խորհուրդ էին տվել մասնակցել գեղեցկության մրցույթի:Երբ նրան հաղթող էին հռչակել,աղջիկը չէր հավատացել սեփական ականջներին և նրան թվացել էր,որ երազ է տեսնում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика