Այս կնոջը հինգ տարի դավաճանել էր ամուսինը Նա պատմեց տատիկին որ իրեն դավաճանել են Ահա թե ինչ ասաց նրան իմաստուն տատիկը****

Դաս որը պետք է սերտենք յուրաքանչյուրս:Այս կնոջը հինգ տարի շարունակ դավաճանել էր ամուսինը:Կինը կոտրված էր և այլևս ուժ չուներ պայքարելու հատկապես որ հինգ տարի շարունակ փորձել էր փրկել ընտանիքը:Նրա համար կյանքը կորցրել էր իմաստը։Մի անգամ հուսահատության պահին նա գնաց տատիկի տուն և պատմեց այդ մասին նրան ասելով,որ այլևս ուժ չունի դիմանալու դավաճանության ցավին:Տատիկը,որ իմաստուն կին էր,լսելով թոռան պատմությունը վեր կացավ և գազօջախին դրեց երեք ջրով լի կաթսա:Որոշ ժամանակ անց ջուրը եռաց:Տատիկը կաթսաներից մեկի մեջ գցեց գազար,մյուսի մեջ ձու իսկ մյուսում սուրճի հատիկներ

Ոչինչ չասելով նա պարզապես նայում էր կաթսաներին:Այնուհետև նա հանեց գազարն ու ձուն և դրանց կողքին դրեց բաժակով սուրճը:Նա թոռանը խնդրեց պատասխանել,թե դրանք ինչեր են Թոռնուհին ասաց՝գազար ձու և սուրճ:Տատիկը խնդրեց թոռնիկին ձեռքն առնել գազարը.կարծես թե այն փափկել էր: Այնուհետև խնդրեց կոտրել ձուն.ձվի կեղևը հեռացնելուց հետո նա տեսավ որ այն պինդ խաշված է:Վերջապես տատիկն ասաց նրան, որ համտեսի սուրճը:Թոռնուհին սուրճ սիրում էր,նրա բուրմունքը նույնպես,այնպես որ փորձելուն պես դեմքին ժպիտ հայտնվեց:

Կինը տատիկին հարցրեց,թե ինչ էր նշանակում սա:Տատիկը բացատրեց որ ցանկանում էր թոռնուհուն ցույց տալ, թե ինչպես կարող է նույն բանը տարբեր կերպով ազդի տարբեր օբյեկտների վրա Կնոջ պրոբլեմատիկ կյանքը նման էր եռացող ջրի: Մինչև «պրոբլեմին» հանդիպելը գազարը պինդ էր ուժեղ սակայն դարձավ փափուկ և դյուրաթեք:Մինչև ջրին հանդիպելը ձուն փափուկ էր և նրան արտաքին աշխարհից բարակ կճեպն էր միայն պաշտպանում,սակայն «դժբախտությունը» կարծրացրեց նրա բնավորությունը:

Եվ վերջապես վերջինը՝ոչ այնքան պակաս կարևորը՝սուրճի հատիկները,որոնք սկզբունքորեն անհնարինն արեցին: Եռման ջրի մեջ գցելուց հետո դրանք չփոխվեցին,սակայն փոխեցին իրենց շրջապատող տարածքը:Այդ ժամանակ տատիկը թոռանը հարցրեց.«Իսկ դու սրանցից ո՞րն ես: Երբ դժբախտությունը թակում է դուռդ, դու ինչպե՞ս ես արձագանքում:Դու քեզ պահում ես գազարի ձվի՞թե՞սուրճի հատիկի նման: Մի՞թե դու գազարն ես որը միայն արտաքինից էր ամուր ու աննկուն, իսկ դժվարին պահերին անմիջապես կորցնում է նախկին ամրությունը:Իսկ միգուցե ձվի ես նման, որ սովորական պայմաններում փափուկ է, սակայն դժբախտության պահին քարից էլ պինդ է դառնում:

Թե ամեն դեպքում,սուրճի հատիկը, որն ինքը,ճիշտ է չի փոխվում սակայն փոխում է շրջապատող աշխարհը:Այն աշխարհը,որն իր դժբախտության պատճառն է եղել:Դժվարությունները նրան ավելի լավն են դարձնում,բացահայտում են նրա էությունը, նրա բուրմունքը»Իսկ դուք ինչպե՞ս եք դուք գլուխ հանում ձեզ հանդիպած դժվարություններից.գազարի՞,ձվի՞թե՞ սուրճի հատիկի պես Հարկավոր է,որ մարդիկ կարողանան դիմանալ կյանքում ցանկացած իրավիճակի և չհանձնվեն:Ահա, թե ինչում էր կայանում տատիկի բարոյական խրատը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика