Գանձապահը իսկույն սեղանի տակ թաքցրեց խաղալիքը որ ցանկանում էր գնել փոքրիկ տղան

Մի աղջիկ հոր հետ խաղալիքների խանութ էր եկել իր Սուրբ Ծննդյան նվերը ընտրելու համար:Աղջիկն ուզում էր Բարբի տիկնիկ գնել եւ հարցրեց իր հայրիկին,արդյոք նա բավարար գումար ունի դրա համար:Թանկարժեք ու նորաձև հագնված հայրը ժպտաց և գլխով արեց:Ուրախացած աղջիկը պատրաստվում էր վազել դեպի իր ուզած խաղալիքը երբ տեսավ իր կողքին կանգնած մի տղայի որը նույնպես հայրիկի հետ էր եկել խանութ:Տղան հնամաշ բաճկոնով էր,նրա հագուստները,հավանաբար,ձեռք էին բերվել սեքոնդ հենդից կամ փոխանցվել ավագ եղբորից:Նա անվճռականորեն մոտեցավ տեսախաղին

Բայց տղայի հայրը տխրությամբ լի աչքերով նայեց որդուն, եւ գլուխն օրորեց:Այդ տեսակ գնումի համար նա փող չուներ:Երեխան շատ տխրեց եւ խաղը դրեց տեղը:Այդ պահին աղջիկը մի բան ասաց իր հայրիկին եւ վերցրեց տեսախաղը որ տղան ուզում էր գնել Նրանք վճարեցին և աղջիկն ինչ-որ բան փսփսաց գանձապահի ականջին,վերջինս ժպտաց եւ խաղը սեղանի տակ թաքցրեց:Փոքրիկ աղջիկը չկարողացավ ժպիտը թաքցնել,երբ տխուր տղան մոտեցավ դրամարկղին:Երբ երեխայի հայրը վճարում էր իրենց վերցրած գրքի համար գանձապահն ասաց

Շնորհավորում եմ,Դուք մեր 100-րդ բաժանորդն եք ինչը նշանակում է,որ դուք նվեր եք ստացել տեսախաղ:Երբ հայրիկն ու աղջիկը դուրս եկան խաղալիքների խանութից նա հարցրեց աղջկան թե ինչու որոշեց նվեր տալ անծանոթ տղային:Երեխան տվեց ամենաիմաստուն պատասխանը,որ կարելի էր մտածել-Տատիկս ու պապիկս ինձ երեկ ասացին,որ ես պետք է գնեմ միայն այն,ինչն ինձ երջանիկ կդարձնի Ես հենց դա էլ արեցի:Տեսար,որ այն տղան շատ ուրախացավ:Երեխաները շատ անկեղծ են եւ մենք պետք է օրինակ վերցնենք նրանցից Տարածիր այս պատմությունը, որովհետև աղջկա գործը կարող է ոգեշնչել շատ մարդկանց

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика