Դուք ուշադրություն դարձրել եք որ օրվա մեջ 5 րոպեանոց քունը որը կարող է լինել նստած կիսանստած (ոմանք անգամ կարողանում են կանգնած քնել) վիճակոիմ տալիս է ավելի շատ առույգություն և էներգիա,քան երկարատև գիշերային քունը հարմարավետ տաք մահճակալում։Պարզվում է որ չի կարելի ձեզ զրկել այդ հաճույքից Եթե կա հնարավորություն ցերեկը քնել գոնե կես ժամ,ապա արեք դա։Դա հնարավորություն է տալիս էներգիայով լիցքավորվել և առույգանալ։Օրը աննկատ թռնում է իսկ ամենօրյա գործերը չեն թվում նույնքան ձանձրալի։
Ինչ առավելություններ ունի ցերեկվա քունը։
- Օրգանիզմում կատարվում է երջանկության հորմոնի արտադրանք։ Քնի ժամանակ ակտիվ արտադրվում է սերոտոնին։ Այդ պատճառով էլ մեր տրամադրությունը գնալով զգալիորեն բարելավվում է ցերեկվա հանգստից հետո
- Բարելավվում է կենտրոնանալու ունակությունը։ Ցերեկային ժամերի քունը,ինչպես պարզել են գիտնականները համարժեք է 200 մգ․ կոֆեինի հետ։ Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ
- Աճում է ստեղծագործական պոտենցիալը։ Մեծն մտածողները, գիտնականները,փիլիսոփաները,նկարիչները հաճախ են քնում ցերեկները Դա նաև փոքրիկ ընդմիջում է ակտիվությունից հետո,որը թույլ է տալիս հիասքանչ մտքեր առաջ բերել։Օրինակ,Լեոնարդո դա Վինչին շատ հաճախ քնել է այն պահերին,երբ նկարել է իր գլուխգործոցները
- Բարելավվում է հիշողությունը։ Օրինակ,բանաստեղծությունները,որոնք ոչ մի կերպ չէր լինում անգիր սովորել արագ հիշվում են օրվա մեջ կարճ ժամկետով քնելուց հետո
- 5 գլխավոր զգայարանները դառնում են ավելի սուր։Ուտելիքը թվում է համեղ,երաժշտությունը ավելի լսելի գույները պայծառ
- Օրգանիզմում նվազում է կորտիզոլի մակարդակը։Այն ապակտիվանում է քնի ժամանակ։Դրա մեծ քանակությունը բերում է դեպրեսիայի առաջացնում է դժգոհություն և ոչնչով չպայմանավորված բարկություն։