Եթե տանից երկար ժամանակով եք բացակայելու թողեք մետաղադրամ սառնարանում Ահա թե ինչու****

Դուք երբևէ ձեզ տվել եք այն հարցը թե ինչու է,երբ երկար ճանապարհորդությունից հետո դուք վերադառնում եք տուն ձեր թվային ժամացույցը ցույց է տալիս սխալ ժամ։Դուք երևի թե մտածում եք որ եղել են էլեկտրականության հետ կապված խնդիրներ։Սակայն եթե դա նույնիսկ այդպես է,ապա ինչքան երկար ժամանակ է դա այդպես եղել։Հնարավոր է որ էլեկտրականությունը անջատել են մի քանի օր և արդյունքում սառնարանի սնունդը հալվել է և փչացել։Երբ հետո նորից էլեկտրականությունը միացրել են սնունդը նորից սառել է և դուք ոչինչ չեք նկատել։Դա կարող է շատ վտանգավոր լինել,քանի որ փչացած սնունդը հանդիսանում է բակտերիաների աղբյուր։Մենք կպատմենք ձեզ ամենահավանական միջոցի մասին,թե ինչպես տարբերել հալել է արդյոք սառնարանի սնունդը,թե ոչ։Ձեզ հարկավոր է 1 բաժակ,ջուր և մետաղադրամ:

Պատրաստումը՝Լցրեք ջուրը բաժակի մեջ և դրեք այն սառնարանում։ Երբ ջուրը կվերածվի սառույցի,դրեք մետաղադրամը վերևում և ետ վերադարձրեք բաժակը սառնարան։Երբ դուք վերադառնում եք արձակուրդից հետոմ ստուգեք որտեղ է գտնվում մետաղադրամը,մինչև սառնարանից ինչ որ բան օգտագործելը։Եթե մետաղդրամը գտնվում է սառույցի վերևում դա նշանակում է որ չի եղել էլեկտրականության անջատում կամ եղել է շատ կարճ անջատում և ջուրը շատ արագ սառել է։Այնպես որ սնունդը ամբողջովին անվտանգ վիճակում է։Եթե մետաղադրամը գտնվում է բաժակի ներքևի մասում,դա նշանակում է որ էլեկտրականության անջատումը տևել է բավականին երկար ժամանակ սառույցը ամբողջովին հալվել է և ադյունքում մետաղդրամը հայտնվել է ջրի մեջ։Ավելի լավ է սառնարանից այս դեպքում ոչինչ չօգտագործել։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика