Երբեք ոչ մեկի տուն դատարկ ձեռքով մի գնացեք:Երբ դուք հանդիպեք որևէ մեկին դուք կարող եք լուռ մաղթել նրան օրհնություն,մաղթել նրան երջանկություն,ուրախություն և ավելի շատ ծիծաղ։Լուռ նվիրատվության այ տեսակն ունի շատ մեծ ուժ:Մի օգտակար բան,որը սովորեցրել են ինձ մանկությունից և որը ես սովորեցրեցի իմ երեխաներին այն է,որ երբեք չգնա որևէ մեկի տուն ձեռնունայն,երբեք որևէ մեկի մոտ առանց նվերի չգնա։
- Դուք կարող եք ասել,«Ինչպես կարող եմ տալ ուրիշներին,եթե այս պահին ես ինքս չունեմ»
- Դուք կարող եք նվիրել ծաղիկ մեկ ծաղիկ
- Դուք կարող եք մի գրություն կամ բացիկ բերել որը ինչ-որ բան կասի ձեր զգացմունքների մասին այն անձի հանդեպ, որին դուք այցելել եք
- Դուք կարող եք բերել հաճոյախոսություն
- Դուք կարող եք բերել աղոթք
Որոշում կայացրեք տալ ուր էլ գնաք ում էլ տեսնեք։Որքան ավելի շատ եք տալիս այնքան ավելի շատ վստահություն եք ձեռք բերում:Մեր իրական բնույթը հարստությունն ու առատությունն է,մենք հարուստ ենք բնությունից, քանի որ բնությունը պահպանում է մեր բոլոր պահանջներն ու ցանկությունները:Մենք ոչինչ չենք կորցնում քանի որ մեր էությունը մեր մաքուր ներուժն է և մեր անսահման հնարավորությունները: