Ծննդատան մեր բաժանմունք մի կին եկավ:Քանի որ նա հղիության վերջին շաբաթում էր գտնվում,ցանկացավ մնալ հիվանդանոցում մինչ երեխայի ծնվելը:Սկզբում նա մեզ շատ դուր եկավ:Հաճելի,հանգիստ և կարծես բարի կին էր:Սակայն ծննդաբերելուց հետո նա մեզ սարսափելի զարմացրեց:Երբ բժիշկը ցանկացավ նորածին դստերը դնել մոր կրծքին,վերջինս հրաժարվեց:Կինը պահանջեց,որ երախային հեռու տանեն իրենից:Մենք նայում էինք միմյանց և չէինք հասկանում թե ինչ է կատարվում:Հույս ունեինք որ նա առավոտյան ուշքի կգա և ամեն ինչ լավ կլինի:
Սակայն առավոտյան եղավ մի զարհուրելի միջադեպ կինը ստորագրեց բոլոր փաստաթղթերը,որոնց համաձայն ինքը հրաժարվում էր երեխայից:Ավելի ուշ պարզ դարձավ,որ կինն ունի էնդոմետրիոզ,իսկ բուժվելու միակ տարբերակը հղիանալն ու ծննդաբերելն էր Մենք ուղղակի չէինք հավատում…նման բան ոչ մեկս չէինք տեսել:Կինը խոստովանեց որ երեխայի հայրը տեղյակ չի եղել իր հղիության մասին և հավանաբար չի ցանկանա վերցնել երեխային:Մենք կարողացանք նրանից իմանալ այդ տղամարդու հեռախոսի համարը:
Մի ժամ անց հիվանդանոցում կանգնած էր հուզված և անհանգստությունից դողացող ձեռքերով նորաթուխ հայրիկը:Կենսաբանական մոր շնորհիվ հնարավոր եղավ ձևակերպել բոլոր թղթերը և այժմ երեխայի խնամակալությունը լիովին անցավ հորը:Միայն տեսնեիք թե հայրը որքան զգույշ և խնամքով գրկեց իր փոքրիկ հրաշքին։