Իմ սիրելին լքեց ինձ այն բանից հետո երբ իմացավ,որ հղի եմ:Երևի պարզապես չեմ կկատել,որ նա ինձ չի սիրում այնքան որքան կարծում էի:Ոչ նա ոչ նրա ծնողները,ոչ էլ նրա քույրը՝ իմ մտերիմ ընկերուհին,չցանկացան նույնիսկ տեսնել երեխայիս:Բայց ես ոչինչ պահանջեցի:Յուրաքանչյուրն իր ընտրությունըկատարել է նա գտել է նոր ընկերուհի,ես առանց ամուսին երեխա եմ ունեցել:Մի օր մայրս ասաց.«»Գնա:Ես քեզ տուն կընդունեմ միայն այն դեպքում,եթե դու ազատվես երեխայից»:Մայրս ինձ առանց հայր է մեծացրել:Նա չէր ուզում նույն ճակատագրին իր դուստրը արժանանար:Նա դրա իրավունքը ուներ:Բայց ես երբեք իմ դստերը նման բան չեմ ասի: Մենք միմյանց համար լավ ընկերներ կլինենք:
Ես նոր էի ավարտել ինստիտուտը և արդեն աշխատանքի էի անցել և կարողացել էի ուսանողական հանրակացարանում մի սենյակ գտնել ինձ համար:Աշխատավարձիս հաշվին որոշ կահույք և կենցաղային պարագաներ գնեցի:Աշխատավարձս հերիքում էր միայն հացի ու քիչ-միչ ուտելիքի համար:Ամեն ինչ այսպես էր հոգնածություն,արցունքներ և քնի ահռելի պակաս:Ես չէի ուզում որ ինձ խղճահարությամբ նայեն:Ես ուրախացա ընկերոջս ընկերները եկել էին ինձ այցի:Ես միայն լավ բաներ էի խոսում նրա մասին չէի մտածում վիրավորանքների մասին:Ինձ ուժ էր պետք այն երեխայի համար,որը ես կրում էի իմ սրտի տակ:Մի անգամ ես պատահաբար լսեցի հետևյալ արտահայտությունը՝«Ոչ ոքձեզ պարտական չէ ոչ մի բան»:Կոպիտ,բայց ըստ էության ճշմարիտ: Ինչու ինչ-որ մեկը պետք է փրկի ինձ եթե ես ինքս պատասխանատվություն կրում իմ կյանքի և սպասվելիք երեխայիս համար:
Դուստրս ծնվեց դեկտեմբերին:Նոր տարին մենք դիմավորեցինք միասին՝ես և դուստրս:Նոր ուսանող ընկերներս,կիթառ նվագեցին,թեյ խմեցին,օգնեցին հերթով լվանալ երեխայիս տակաշորերը Շատերն ինձ ասացին որ մեր տանը ուրախ է և հեշտ:Եվ մի անգամ նկատեցի,թե ինչպես ուսանողներից մեկը սկսեց ավելի հաճախ գալ և երկար մնալ:Նա բարի էր,հոգատար և ի դեպ գեղեցիկ:Նա ինձանից 4 տարի փոքր է:Ես արգելեցի ինձ պլաններ կազմել նրա հետ կապված:Եվ հետո ես տեսա նրա մորը:Նա որդու միջոցով խնդրեց թույլ տալ իրեն մեզ այցելել և հենց առաջին իսկ օրը ինձ աղջիկս է անվանեց:Այժմ ես և ամուսինս ապրում ենք մեկ այլ հանրակացարանում:Նա ասում է,որ ես կատարյալ կին եմ:Մայրս և ես հաշտվեցինք:Հանգստյան օրերին մենք գնում ենք հարևան քաղաքում գտնվող ամուսնուս ծնողների մոտ:Այնտեղ դուստրս երկու օր իր երկրորդ տատիկի գրկից չի իջնում,նրանք շատ կապված են իրար հետԵս սարսափով եմ մտածում Եթե ես իմ կողքին ունենայի այնպիսի տղամարդ ով ինձ չէր սիրում արդյոք հիմա այսքան բան կունենայի:Աստված ինձ տվեց շատ ավելին,քան ես խնդրեցի: