Ես ուզում եմ ձեզ պատմելնժ հետաքրքիր ծանոթության մասին:Ես հիվանդանոցում մաշկաբանի մոտ հերթում էի,բավականին հետաքրքիր կնոջ հետ զրույցի բռնվեցինք:Նա այժմ 70 տարեկան է:Տեսքը կոկիկ,լավ պահված:Բոլորովին նման չէր ծեր կնոջ:Այս կինը գիտակցաբար որոշել էր ապրել իր համար, զբաղվել սեփական կարիերայով:Առաջին անգամ ամուսնացել է 20 տարեկանում մինչև 30 տարեկանը ամուսինը չի խոսել երեխաների մասին:Այնուհետեւ,երբ այդ թեման կարևորվել է`նրանք բաժանվել են:
Գալինան կարողացել է լավ կարիերա կառուցել ճանապարհորդել ամբողջ աշխարհով,հագնվել Ֆրանսիայի բուտիկներում:60 տարեկանում մահացել է նրա երկրորդ ամուսինը:Գալինան մնացել է մենակ:Այժմ նա գնում է ակումբ`երգելու եւ պարելու համար,սկսել է զբաղվել ֆիննական քայլով:Ակտիվորեն հետևում է սեփական առողջությանը:Ես հարց տվեցի նրան.— Իսկ Դուք դեռ չեք ափսոսում որ երեխա չեք ունեցել:Հիմա ծեր տարիքում միայնակ չէիք լինի:
— Գիտեք սիրելիս ոչ, ես չեմ ափսոսում:Քանի որ իմ բոլոր ընկերներուհիները երեխաներ ունեն:Եվ գիտեք ինչ:Նրանք այժմ մենակ են:Բայց ի տարբերություն նրանց ես գոնե կարող եմ վճարել մեկին որը կգնի և կբերի մթերքներ,մի բաժակ ջուր կտա,երբ ես հիվանդ եմ Իսկ ընկերուհիներիս մասին նույնիսկ իրենց երեխաները չեն հոգա:Իսկ Դուք համաձայն եք Գալինայի հետ