Այս պատմությունը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ բայց արժե ժամանակ առ ժամանակ վերընթերցել:Մի գիշեր մի տարեց տղամարդ ու կին մտան Ֆիլադելֆիայի փոքր հյուրանոցի նախասրահը։Փորձելով պատսպարվել անձրևից,նրանք մոտեցան ընդունարան,գիշերը ապաստան ստանալու հույսով:Մեզ համար ազատ համար ունեք հարցրեց տղամարդը: Ծառայողը (ընկերասեր տղան հմայիչ ժպիտով) նայեց զույգին և ասաց.Ցավոք, բոլոր սենյակները զբաղված են,բայց ես չեմ կարող թողնել այսպիսի լավ զույգը,ինչպիսին դուք եք գիշերը անձրևի տակ փողոցում անցկացնի:Դուք կարող եք տեղավորվել իմ սենյակում:Դա իհարկե շքեղ չէ բայց դուք կարող եք հանգստանալ այնտեղ:
Տարեց մարդիկ ամաչում էին ծանրաբեռնել երիտասարդին,բայց նա պնդեց։Տուժած ու հուզված ամուսիններն ընդունեցին նրա առաջարկը: Հաջորդ առավոտ տղամարդն ասաց աշխատակցին.Ես ձեր մեջ տեսնում եմ մենեջեր, ով պետք է լինի Միացյալ Նահանգների լավագույն հյուրանոցներից մեկի ղեկավարը:Գուցե ես երբևէ կառուցեմ նմանը ձեզ համար:Ծառայողը ժպտաց, և նրանք բոլորը միասին ծիծաղեցին։ Տարեց զույգը դեռ երկար ժամանակ հիանում էր զարմանալի աշխատակցով։Գտնելով նման բարեկամական և հաստատակամ մարդ այս եսասեր անձերով լի աշխարհում,հազվագյուտ հաջողություն է:Անցավ երկու տարի։ Ծառայողն արդեն մոռացել էր կատարվածի մասին,երբ հանկարծ ծերունուց նամակ ստացավ։ Նա տղային հիշեցրեց ոչ սովորական գիշերվա իրադարձությունների մասին և տոմս էր դրել ծրարի մեջ դեպի Նյու Յորք: Այդտեղ տղամարդը հանդիպեց տղային և նրան տարավ 5-րդ պողոտա։
Նա մատնանշեց մի մեծ նոր շենք և ասաց. — Ահա այն հյուրանոցը, որը ես կառուցել եմ քեզ համար:- Դուք պիտի որ կատակեք
ասաց ծառայողը:- Ոչ, վստահեցնում եմ քեզ, սա կատակ չէ, — պատասխանեց տարեց տղամարդը՝ շրթունքներին խորամանկ ժպիտով: Ծերունին Ուիլյամ Ուոլդորֆ Աստորն էր, իսկ հոյակապ շենքը՝ «Ուոլդորֆ-Աստորիա» հյուրանոցը։ Երիտասարդը, ով դարձավ առաջին ղեկավարը, Ջորջ Բոլդտն էր: Մի՞թե նա երբևէ կարող էր ենթադրել, որ հենց այդ իրադարձությունների շնորհիվ նա կդառնա աշխարհի ամենաճոխ հյուրանոցներից մեկի կառավարիչը։Դասը, որը կարելի է քաղել այս պատմությունից, հնչում է այսպես. երբեք մեջքով մի շրջվեք նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Տիեզերքը կգտնի ճանապարհ, կհատուցի ձեզ ձեր բարի գործերի համար:
norportal.ru