Կինը ում տեսնում եք լուսանկարում,Լիդիան է:Նա ստիպված էր շատ բաների միջով անցնել,բայց Լիդիա Միխայլովնան չհանձնվեց և այսօր նրան կարող են իսկական մարտիկ անվանել:Կինը հայտնաբերվել է անգիտակից վիճակում իր տանը և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:12 օր Լիդիայի կյանքը մազից էր կախված:Բժիշկները,ովքեր կնոջը միացրել էին կենսապահովման սարքերին խորհուրդ են տվել ընտանիքին անջատել սարքերը,քանի որ նրանց կարծիքով,ամեն ինչ անիմաստ էր:Ընտանիքը ստիպված էր համակերպվել այս գաղափարի հետ,և բոլորը հավաքվել էին հրաժեշտ տալու Լիդիային,նրան կարևոր խոսքերն ասելու և պարզապես վերջին անգամ նրա մոտ լինելու:Երբ հերթը հասավ ամուսնուն,նա կռացավ կնոջ վրա և շշնջաց.«Մի փորձիր հանձնվել պայքարիր»:
Հուսահատ տղամարդն այդ պահին չէր երազում հրաշքի մասին,բայց նա չէր ցանկանում ընդունել այն միտքը,որ իր սիրելի կինը նրան հավիտյան կթողնի:Կանգնելով մահճակալի կողքին՝նա հիշում էր,թե ինչպես էր կինը խրախուսում նրան իրենց ողջ երկար կյանքի ընթացքում:Այսօր այս փոքր պալատում հավաքվել են բոլորը ում նա և իր Լիդիան կյանք են տվել.իրենց երեխաները թոռները:Անատոլին վախենում էր պատկերացնել որ մի քանի րոպեից այս ամենը վերածվելու է հիշողության,որ շուտով նա ստիպված կլինի անցյալ ժամանակով խոսել իր կնոջ մասին:Եվ այս խոսքերից հետո կինը ցույց տվեց կյանքի նշաններ: Իրական հրաշք տեղի ունեցավ. Լիդիան, որը 12 օր կոմայի մեջ էր,շշնջաց.
«Ես կարող եմ պայքարել»:Բժիշկները զարմացան ոչ պակաս,քան այս զույգի ընտանիքի անդամները: Նրանք պարզապես շվարած էին՝չկարողանալով բացատրել տեղի ունեցածը:Ամիսներ անց Լիդիան պատմեց ամուսնուն, որ լսել է այն ամենը,ինչի մասին խոսում են բժիշկները լսել է հարազատների ձայները: Ամուսնու խոսքերը նրա համար վճռական էին դարձել,դրանք այդ ծանր պահին ետ բերեցին դեպի կյանք:«Այդ իսկ պատճառով շատ կարևոր է խոսել կոմայի մեջ գտնվող հարազատների հետ: Նրանք բոլորը լսում և հասկանում են», — ասում է Լիդիան: